Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այսօր հայ ազգը չի հասկանում, որ մահանում է, ըստ այդմ՝ փրկվելու ցանկություն էլ չունի. Էլբակեան Էդգար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Էլբակեան Էդգարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

• 1916 թ․-ի ձմռանը, երբ բծավոր տիֆն աջուձախ հնձում էր մարդկանց, Թիֆլիսում Լեոյին է մոտենում մի անծանոթ հայ մարդ, հարցուփորձ անում անվանի պատմաբանի առողջությունից և խնդրում, որ վերջինս չհիվանդանա, որ կարողանա գրի առնել այդ օրերի պատմությունը։

• Սա արձանագրված երևույթ է։ Մեռնող հանրույթները պահանջ են զգում, որ գրվի իրենց պատմությունը։ Կան վկայություններ, որ Հոլոքոսթը վերապրողների մեջ զգալի թիվ են կազմել նրանք, որոնք ցանկացել են ողջ մնալ, որ գրի առնեն այդ ամենը, և հենց դա է խթան եղել ապրելու…

• Այսօր հայ ազգը չի հասկանում, որ մահանում է, ըստ այդմ՝ փրկվելու ցանկություն էլ չունի։ Պատճառը շատ պարզ է․ «պարսկա-բյուզանդական» հերթական առճակատման մեջ, որի թատերաբեմերից մեկը կրկին Հայաստանն էր, «Բյուզանդիան» ջախջախիչ հաղթանակ տարավ և պարտադրեց իր ինդիվիդուալիստական արժեհամակարգը Հայաստանին։

• Դուք զարմանո՞ւմ եք, որ այսքան մահերի ու զոհերի հանդեպ հասարակությունն ընդհանուր առմամբ անտարբեր է։ Մի՛ զարմացեք։ Քանի՞ հազար մարդ է մահացել․ 10000 կովիդից, 5000 պատերազմից, ևս 10000 վիրավո՞ր։ Շատ բարի։ Եղավ 25000 տուժած։ Իսկ քանի՞ մարդ կա երկրում։ Առնվազն 2800000։ Տիրապետող անձնապաշտական համակարգում 2775000-ն ավելի շատ լսելի են, քան 25000-ը։ Սյունիքը հանձնվո՞ւմ է։ Քա՜վ լիցի, Հայաստանի մնացած բնակչության թիվը գերազանցում է Սյունիքի բնակչության թվին, ուրեմն «խնդիր չկա»։

• Ի՜նչ խոսք, սա «Բյուզանդիայի», նույն ինքը՝ հավաքական արևմուտքի լիակատար հաղթանակն է․ վերջինիս հաջողվեց 1988 թ․-ի միակամ հասարակությունը պառակտել հազար կտորի՝ ազգը վերածելով մարդկանց հավաքածուի։

• Իսկ ես, ինչպես և Լեոն, կարձանագրեմ այս օրերի դեպքերը՝ թեպետ և չկա դրա պահանջարկը, և մատյանիս վերջում կգրեմ՝ «այս է աւարտ պատմութեան հոգնաբեկ եւ հեղգացեալ սերունդների Հայկայ, ով կարդայ ասէ ողորմի»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել