Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայկական զինուժը պետք է անհապաղ 3-4 կմ խորանա դեպի արևելք. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Հայկական զինուժը պետք է անհապաղ 3-4 կմ խորանա դեպի արևելք՝ Արցախի և այլ ուղղություններով, ապա բացատրի իր առաջխաղացումը դեմարկացված սահմանների բացակայությամբ։ Այսպիսի եզրակացության ես գալիս՝ կարդալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը։

Իսկ Ս. Լավրովն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական սահմանին «հույզեր բորբոքելու» առիթ չկա. «Այս ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզեր բորբոքելու համար»։ Ըստ Լավրովի, «…ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ է արել՝ տեղի ունեցածը պարզաբանելով թյուրիմացությամբ և, ամենագլխավորը, դեմարկացված ու դելիմիտացված սահմանի բացակայությամբ։ Ոչ ոք երբեք այնտեղ այդ գործով չի զբաղվել, մենք էլ կողմերին առաջարկել ենք, որպեսզի սկսեն այդ աշխատանքը։ Մենք պատրաստ ենք նրանց աջակցել՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ» (https://m.vz.ru/news/2021/5/17/1099611.html

Հրաշալի է։ Ուրեմն, քանի որ սահմանը դեռ դեմարկացիայի ու դելիմիտացիայի չի ենթարկվել, մենք էլ իրավունք ունենք ու պետք է առաջխաղացումներ կատարենք տարբեր ուղղություններով։ Ու տեսնենք, թե այդ ժամանակ ինչ կասի պրն. Լավրովը։

Ռուսաստանի նմանատիպ անորոշ կամ գուցե լավ էլ որոշակի ադրբեջանամետ դիրքորոշումն, եթե այն անփոփոխ մնա, ի վերջո հղի է ծանր և անդառնալի հետևանքներով հայ-ռուսական հարաբերությունների համար՝ անկախ նրանից, թե վաղն ով կլինի ՀՀ վարչապետ կամ նախագահ։

Հ.Գ. Ս. Լավրովը չի ցանկանում իր անունով կոչել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանցիների կատարած վտանգավոր ոտնձգությունները, որոնք ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն։ Ստորև մեջբերում եմ այդ մասին պաշտոնական Փարիզի տեսակետը, որն կարելի է համարել դիվանագիտական բավականին լուրջ օժանդակություն (թեև քիչ հավանական է, որ դրան կհետևեն Ֆրանսիայի ավելի գործնական քայլերը).

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ նախարար Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց հանձնառությունը: Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է իրավիճակին եւ կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը հասնելու համար» (https://news.am/arm/news/644122.html):

Արմեն Այվազյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել