Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի երկու զինվորական է մահացել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  փոխհրաձգության հետևանքով  մահացել է երկու ադրբեջանցի զինվորական:

«Մայիսի 15-ին,  երեք անհայտ անձինք խախտել են պետական ​​սահմանը Յարդիմլի շրջանի Գենդերե գյուղի մոտ (Իրանի հետ սահմանին – խմբ.): Նրանք  չեն ենթարկվել  սահմանապահների «կանգ առ» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, այնուհետ թողել են բեռները և փորձել փախչել դեպքի վայրից »,-ասված է  Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության հաղորդագրության մեջ:

Հրազենային վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորականները բուժհաստատությունում մահացել են:

«Օպերատիվ  միջոցառումների արդյունքում խախտում կատարածներից մեկը բերման է ենթարկվել, մյուսի որոնումները շարունակվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հայտնի է, որ նա Իրանի քաղաքացի է»,-ասված է հայտարարության մեջ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց:

Աղբյուրը՝ shantnews.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել