Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանի կողմից նվաճվում են հայկական բնակավայրերը սնուցող ռազմավարական գոտիները. Վարուժան Գեղամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Կից քարտեզում Սիրիան և Իրաքն են։

Շագանակագույնով նշված են այդ պետությունների այն տարածքները, որոնք վերջին տարիներին տուժել են ջրազրկությունից և լիարժեք անապատացման վտանգի առջև են կանգնած։ Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Թուրքիան, որտեղից սկիզբ են առնում այս երկու պետությունների հիմնական ջրային ռեսուրսները՝ Եփրատ և Տիգրիս գետերը, տարիներ ի վեր նվազեցնում է դեպի Սիրիա և Իրաք հոսող ջրերի քանակը՝ այդպիսով լրջագույն ճնշում գործադրելով այս պետությունների վրա։ Ջրազրկումը հանգեցնում է ոչ միայն բնապահպանական, այլև մարդկային աղետի՝ բռնագաղթից մինչև հիվանդություններ ու մահեր։

Այս քաղաքականության մանրամասներին ծանոթ լինելով՝ ես բնավ չեմ զարմանում, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից նվաճվում են ոչ միայն ՀՀ սուվերեն տարածքները Գեղարքունիքում և Սյունիքում, այլև «տարօրինակ պատահականությամբ» այդ նվաճված հատվածները հայկական բնակավայրերը սնուցող՝ ռազմավարական գոտիներ են՝ լճերով ու գետերով հարուստ (ինչի շնորհիվ թշնամին հայաթափելու փորձ է անում նշված շրջաններում)։ Եւ ընդհանրապես, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին տասնամյակի քաղաքակությանը քիչ թե շատ ծանոթ մարդը որևէ զարմանալու առիթ չունի. Ադրբեջանը Թուրքիայի համակարգմամբ ըստ հաջորդականության կիրառում է նույն այն ռազմավարությունը, որն արդյունավետ կերպով կիրառվել է Սիրիայում և այլուր։

Զարմանալ կարելի է միայն հայ ազգի համբերության և միամտության վրա, որը վախեցնող անտարբերությամբ հետևում է սեփական կամքով ընտրված թուրքամետ ռեժիմի ձեռքով պետության լիարժեք կազմաքանդմանն ու Թուրքիայի կողմից Հայաստանի նվաճմանը։

Վարուժան Գեղամյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել