Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավարի գրասենյակին: Գազայի հատվածից գիշերվա ընթացքում 200 հրթիռ է արձակվել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Լուսանկարը՝ Reuters-ի
8 Views

Մայիսի 15-ի լույս գիշերը Գազայի հատվածում շարունակվել է փոխհրաձգությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման զինյալների միջև:

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ավիահարվածով ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար Տաուֆիկ Աբու Նաիմի գրասենյակը. իսրայելական կողմի տվյալներով այդ գրասենյակն օգտագործվել է շարժման ռազմական ենթակառուցվածը ղեկավարելու համար: Բացի այդ՝ ավիահարվածներ են հասցվել հրթիռների արձակման մի քանի վայրերի:

Գազայի արևմուտքում փախստականների ճամբարում գտնվող եռահարկ շինությունը ոչնչացրած ավիահարվածներից մեկի արդյունքում մահացել է 10-հոգանոց ընտանիք՝ 8 երեխա և 2 կին, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում կատարելով տեղացի բժիշկներին:

ՀԱՄԱՍ-ի զինյալները, ըստ իսրայելական բանակի տվյալների, գիշերվա ընթացքում արձակել են 200 հրթիռ, որից 100-ը «Երկաթյա գմբեթը» չեզոքացրել է, իսկ ևս 30-ը ընկել են Գազայի հատվածի տարածքում: Բաեր-Շեվա քաղաքում վիրավորում ստացած 19 անձ է հոսպիտալացվել:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Խալեդ Մաշալը մայիսի 15-ի լույս գիշերը հայտարարել է պայմանները, որոնք կատարելու դեպքում խմբավորումը պատրաստ է դադարեցնել հրթիռակոծումը. իսրայելական իշխանությունները պետք է մուսուլմանների համար ազատ մուտք ապահովեն Ալ-Աքսա մզկիթ, պետք է հրաժարվեն Շեյխ-Ջարրախի շրջանից արաբների տեղահանումից, ինչպես նաև ազատ արձակեն ցույցերի և բախումների ընթացքում ձերբակալվածներին:

Ինչպես հայտնում է Reuters-ը, հակամարտության էսկալացիայի սկզբից Գազայում մահացել է 132 անձ, այդ թվում՝ 32 երեխա, իսկ Իսրայելում՝ ութ անձ, այդ թվում՝ երկու երեխա:

Աղբյուրը՝ meduza.io

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել