Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինքնապաշտպանությունից հրաժարվելով՝ կոտրում եք ժողովրդի ու բանակի ոգին ու նախապատրաստում նոր գենոցիդ. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Լավ, ասենք, ադրբեջանական զորքը Սև լճից նահանջեց իր ելման դիրքերը։ Բայց 5 կամ 15 օր անց դարձյալ առաջ եկավ սահմանի այդ կամ որևէ այլ հատվածում, այնուհետև նորից ու նորից այստեղ ու այնտեղ մխրճվեց մեր տարածք։ Եվ ի՞նչ եք անելու՝ ամեն անգամ թողնելու եք, որ առանց կրակոցի առաջ գան, հետո վազեք ՀԱՊԿ, Մոսկվա ու Փարիզ օգնություն աղաչելու-պաղատելու՞։ Անմիջապես զգուշացնեմ, որ բոլորին զզվացնելու եք, որովհետև Ադրբեջանը դեռ շատ անգամ է խախտելու ՀՀ սահմանը։

Թե՞ գուցե միանգամից խնդրելու եք, որ Հայաստանում մշտապես մի 30-40-հազարանոց օտարի զորք կանգնի։ Վատ տարբերակ չէ. այդ դեպքում Հայկական բանակն էլ կարելի կլինի հանգիստ խղճով ցրել, Հայաստանի Հանրապետությունն էլ ինքնալուծարել, հայկական դպրոցներն էլ փակել ու դրանց փոխարեն օտարալեզու դպրոցներ բացել, հայկական եկեղեցիներն էլ վերափոխել կաթոլիկ, հունական, բողոքական, եհովական ու մահմեդական պաշտամունքային օբյեկտների, Նժդեհի, Անդրանիկի, Վարդան Մամիկոնյանի արձաններն էլ հանել, Ծիծեռնակաբերդում Մեծ եղեռնի հուշարձանն էլ կազմաքանդել… ու չվել Տյումեն, Գլենդեյլ, Խաբարովսկ ու, ինչու՞ ոչ, Ստամբուլ…

Ինքնապաշտպանությունից հրաժարվելով՝ կոտրում եք ժողովրդի ու բանակի ոգին ու նախապատրաստում նոր գենոցիդ, ՀԻՄԱՐՆԵ՛Ր։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել