Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հանրահավաքի կոչ․ Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
15 Views

Խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը։

Պահանջո՛ւմ ենք՝ մինչեւ մայիսի 15֊ը, ժամը 17.00֊ը, կառավարությունը հստակ պատասխանի հետևյալ հարցին. արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր։

Հակառակ պարագայում՝ Գորիսի հանրությունը, իր անվտանգության խնդիրներից ելնելով, պարտավոր է նախաձեռնել  պաշտպանական գործողություններ՝ վռնդելու համար թուրքերին իրենց զբաղեցրած դիրքերից։

Այս կապակցությամբ, մայիսի 15-ին, ժամը 17.00֊ին հրավիրում ենք հավաք Գորիսի «Կարմիր արձան» հուշակոթողի մոտ, որտեղ ամփոփված են իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր հերոս եղբայրների մարմինները։

Իրավիճակով իրապես մտահոգ, Հայաստանի հանրապետությունում գտնվող բոլոր մարդկանց, ովքեր պատրաստ են ստանձնել մեր ոտնահարված արժանապատվության պաշտպանությունը՝ խնդրում ենք ներկայանալ հավաքին։

Բանաստեղծ – Տիգրան Գրիգորյան
Արձակագիր – Վարդան Սարգսյան
Սյունիքի նկարիչների միության նախագահ – Ժիրայր Մարտիրոսյան
Հայագետ, բ.գ.թ., դոցենտ – Մհեր Քումունց
Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր – Արտուր Խոջաբաղյան
ԳՊՀ դասախոս, պատմաբան ֊ Գրիշա Հարությունյան
Տ․գ․թ․ դոցենտ ֊ Համլետ Հովսեփյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել