Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայաստանում չկազմակերպված ռազմարդյունաբերության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Գազայի տարածքում իշխող «Համասն» ու մյուս պաղեստինյան ռազմականացված կազմակերպություններն, ըստ իսրայելյան ու արևմտյան հետախուզական գնահատականների, ունեն 6,000-10,000 հրթիռ, որոնց հեռահարությունը հասնում է 50-ից մինչև 160 կմ-ի։ Լիբանանյան «Հեզբոլլահն» էլ ունի 100,000 (!!!) նմանատիպ հրթիռ։ Այդ պետական կարգավիճակ չունեցող կազմակերպությունների զինանոցում կան նաև կարճ հեռահարության հազարավոր հրթիռներ։ Բոլոր տեսակի հրթիռները մեծամասամբ արտադրվում են տեղում։

Եթե անկախ Հայաստանի Հանրապետությունն ու չճանաչված Արցախի Հանրապետությունը 2020 թ. աշնանը Գանձակի վրա արձակեին ընդամենը 2-3 հազար պարզունակ կոնստրուկցիա ունեցող նույնանման հրթիռ, Ադրբեջանն անմիջապես կդադարեցներ Ստեփանակերտի ու Արցախի մյուս քաղաքների ռմբակոծումն ու հրետակոծումը, իսկ Գանձակի բնակչությունը կչվեր դեպի Բաքու։

ՀԱՐՑ. ինչու՞ 1994 թ. ի վեր հայկական կողմը 26 տարի շարունակ չարտադրեց իր սեփական հրթիռները (չարտադրեց անգամ հրետանային արկեր!), երբ դրա համար կային կադրային, հումքային, նյութատեխնիկական ու արտադրական բոլոր հնարավորություններն ու միջոցները։ Ընդ որում, դեռևս 1990-ական թթ. մի շարք բարձրակարգ հայ մասնագետներ առաջարկում էին ՀՀ ղեկավարներին Հայաստանում կազմակերպել ոչ միայն սովորական, այլև նույնիսկ թևավոր հրթիռների արտադրությունը։ Իսկ թևավոր հրթիռներից մինչև ԱԹՍ-ների արտադրություն ընդամենը կես քայլ էր լինելու։

Փաստորեն, Վազգեն Սարգսյանից հետո ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը դրսևորեց առնվազն հանցավոր անփութություն, չնախապատրաստվեց ու չմշակեց հայկական մի այնպիսի ջախջախիչ պատասխան հարված Ադրբեջանին, որը կզսպեր նրան մեր դեմ բնաջնջման պատերազմ վարելուց։ Իսկ «Իսկանդերներն» ու «ՍՈՒ»-րը, պարզվեց, չեղածի հաշիվ էին…

Արմեն Այվազյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել