Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Սյունիքի խնդիրը». Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

«Սյունիքի խնդիրը»

Ի՞նչու չակերտների մեջ.

Ցավոք, հասարակության մի լայն շերտ խնդիրն ընկալում է որպես Սյունիքի խնդիր, իսկ իրականում պայթյունի բեկորները հասնելու են Կասկադից Սարյան, բայց այս մասին հետո…

Մտքով հետ գնանք ոչ վաղ անցյալ. ի՞նչ կատարվեց Շուռնուխում, Արավուսում ու մնացած մասերում:

Հիմք ընդունելով GPS համակարգը` զավթեցին բազմաթիվ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ճանապարհներ, օբյեկտներ:

Նույն GPS համակարգը դրոշակ դարձրած` թշնամին երեկ նույն համակարգով գծած սահմանը անցել\տնավորվելա երկու կիլոմետր:

Սա ուղղակի առաջխաղացում\սահմանի խախտում չի, սա կեղտոտ ծրագրի 2-րդ փուլի սկիզբնա՝ առաջինը մարսեցին:

Պարզից էլ պարզ է. առանց հակակշռի՝ կոշտ ապտակի, զավթման նման մեխանիզմը կիրառվելու է մնացած տեղերում:

Կլինի՞ «կոշտ ապտակ».

Արդեն պետք է եղած լիներ:

Մեկ ամբողջ օր թշնամին մնաց «Սև լճի» մեր տարածքում:

Ի՞նչ կլինի, եթե վաղն ու հետո էլ մնա…

Ուղղակի կլռեմ…

Ստատուս\պարծանք դարձած «Անգամ մեկ փամփուշտ չի կրակվել»-ը պետության ու պետականության տեսանկյունից պարծենալու բան չի, սա խայտառակությունա:

Լռել իմացե´ք:

Թշնամին անարգել երկու կիլոմետր առաջացել ու տեղավորվելա մեր հողում:

Ներխուժմանը դիմադրություն ի՞նչու չի եղել:

Ֆեյսբուքն էն հարթակը չի, որ սա մանրամասնեմ, բայց պարզից էլ պարզ է ամեն ինչ:

Երկրորդ փուլով մտնում են «գծած» սահմանից ներս:

Հայաթափման պլանը`քայլերի հաջորդականությամբ…

Դավիթ Դավթյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել