Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ուղիղ գծով թշնամին 16կմ է հեռու Երևան-Գորիս միակ ճանապարհից. Ջորջ Տաբակյան (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ջորջ Տաբակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սյունիքում՝ Սև լճի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին: Նա գրել է.

Մի քանի փաստեր ֆիքսենք երեկվա դեպքերի հետ կապված՝

1. Հարձակում չէր այլ առաջխաղացում՝ հարձակումը ընթադրում է պաշտպանվող կողմ իսկ մեր դեպքում պաշտպանվող կողմ չի եղել: ադրբեջանցիները եկել են և հանգիստ վրանները տեղադրել:

2. Առաջխաղացումը եղել է մոտ 3.5 կմ և այդ բարձրունքը գրավելով, թշնամու վերահսկողության տակ է անցել Սև լիճը ամբողջությամբ և մոտ 1286 հեկտար տարածք !!! (3 անգամ ավելի, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ)

3. 3.5 կմ առաջ գնալով, թշնամին մոտեցել է Երևան-Գորիս միակ ճանապարհին: Ուղիղ գծով թշնամին 16կմ հեռու է այս ճանապարհից:

4. Այս տարածքում առաջխաղացումը նշանակում է նաև մոտենալ Նախիջևանին…..հետեւությունը թողնում եմ կարդացողին:

5. Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար: Կորցնելով լճի վերահսկողությունը վտանգվում է այդ գյուղացիների եկամուտը և կյանքը:

6. Այն մեկնաբանությունը որ բարձրունքը գրավելով իրենք շրջափակման մեջ են մտել ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է, սույն տեսանյութում կարող եք տեսնել այդ բարձրունքի տեղանքը:

Շնորհակալություն Zangezur.tvին՝ միակ լրագրողները որ փորձեցին նկարահանել այդ բարձրունքը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել