Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Աշխատանքի հնարավորություն Noor Games-ում՝ եռամսյա վարձատրվող պրակտիկայից հետո

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Նարեկ Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում աշխատանքային հայտարարություն է տարածել, որի համար կարող են դիմել Հայաստանի, այդ թվում՝ Արցախի բնակիչները՝ առանց աշխատանքային փորձի և անգլերենի իմացության: Հայտարարությունը մեջբերում ենք ստորև.

Սենց բան Noor Games-ում երբեք չենք արել։ Էս 6 տարիների ընթացքում շատ տարբեր անգամներ առաջարկել ենք աշխատանք, բայց հետևյալ բաները միշտ պահանջել ենք.

❗ունենալ աշխատանքային փորձ

❗իմանալ անգլերեն

❗հաճախել աշխատանքի (ըստ էության, ապրել) Երևանում

Սա առաջին անգամն ա, որ էս բոլոր պահանջները հանել ենք։ Հիմա մեր աշխատակիցը կարա դառնա, օրինակ, Ստեփանակերտցի, անփորձ և անգլերեն չիմացող մարդ՝ մասնակցելով մեր եռամսյա վարձատրվող պրակտիկային։ Իսկ ի՞նչ ենք պահանջում։

✅ ունենալ մեծ ցանկություն սովորելու, արագ աճելու

✅ ունենալ մեծ ցանկություն աշխատելու աշխարհի ամենաստեղծագործ ոլորտներից մեկում՝ խաղերի ստեղծման ոլորտում

✅ ունենալ հիմնական գիտելիքներ կա՛մ 3D modeling/animation-ից, կա՛մ էլ Unity programing-ից

✅ ռեզյումեից բացի ուղարկել գոնե 1 (թեկուզ ուսումնական) աշխատանքի օրինակ (պորտֆոլիո)

Առաջարկը իդեալական ա հատկապես ուսանողների համար, ովքեր դեռ առաջին (ինքնուրույն) քայլերն են անում խաղերի ստեղծման ոլորտում։ Եթե ունեք ծանոթներ, ընկերներ, որ կուզենան զբաղվեն նման հետաքրքիր, հաճելի գործով, ինձ թվում ա՝ ափսոս կլինի, որ իրանք չիմանան էս հնարավորության մասին։ Դիմելու վերջնաժամկետը մինչև մայիսի 25-ն ա։

Աշխատանքի նկարագրությունները տեղադրում եմ հենց էստեղ։👇

🔥https://noorgames.com/index.php/unity-intern

🔥https://noorgames.com/index.php/art-intern

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել