Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Խոզնավարի ռազմավարական նշանակության ճանապարհներն անմխիթար վիճակում են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ֆեյսբուքյան «Չքնաղ Խոզնավար» խմբում օգտատեր Հրո Խոզնավարը գրառում է կատարել գյուղից Գորիս տանող ճանապարհի ասֆալտապատման հրատապության մասին: Նա գրել է.

Խմբակիցներ ջան այսօր ուզում եմ անդրադառնալ Խոզնավար գյուղը Գորիս քաղաքին կապող ճանապարհներին: Ճանապարհները երկուսն են՝ մեկը՝ 45 կմ, մյուսը՝ 18 կմ: Այս խնդիրը տարիներ շարունակ տանջել է մեր գյուղացիներին, քանի որ 2 ճանապարհն էլ ասֆալտապատվել է ԽՍՀՄ ժամանակներում: Բազմաթիվ անգամներ իմ համագյուղացիները բարձրաձայնել են այս մասին, բայց այդպես էլ ոչ մի արձագանք. լավագույն դեպքերում կատարվել է հողալցման աշխատանքներ: Իսկ անձրևներից ու ձնհալքից հետո ճանապարհի անմխիթար վիճակը կրկնապատվել է:

Մինչև սահմանամերձ դառնալը գուցե համբերեինք ու բավարարվեինք հողալցումներով, բայց հիմա, երբ ճանապարհը ռազմավարական ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ է, շատ կարևոր է, որ ասֆալտապատ լինի. նշեմ, որ նույն ճանապարհով է քաղաքին կապվում նաև Խնածախ և Վաղատուր գյուղերը: Ինչ կլինի այս 3 գյուղի վիճակը, եթե ճանապարհը չասֆալտապատվի….

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել