Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքական բանակը ստացել է ALKAR համակարգի առաջին ականանետները (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Փորձարկումների ավարտին թուրքական բանակը ստացել է 120մմ տրամաչափի առաջին ավտոմատացված ականանետային ALKAR (AHS-120) համակարգերը: Առաջին խմբաքանակը ինտեգրվել է Ejder Yalçın զրահապատ մեքենաներին, հայտնում է Defence Turk թուրքական աղբյուրը:

ALKAR ականանետային համակարգերի մշակմամբ և արտադրությամբ զբաղվում է Aselsa ընկերությունը: Նրա առաջին հանրային ցուցադրությունը կայացել է 2017թ. փետրվարին ռազմական արդյունաբերության IDEF միջազգային ցուցահանդեսին: Մեկ տարի չանցած՝ Aselsan-ը հայտարարեց AHS-120-ի հաջող փորձարկումների մասին:

ALKAR-ը կարողանում է պտտվել 360 աստիճան և կրակ վարել եղանակային ցանկցած պայմաններում, ցանկացած ժամի: Այս ավտոմատ ականանետային համակարգը ունի լիցքավորման համակարգ, որը նշանառության համակարգի հետ համատեղ ապահովում է կրակի բարձր արդյունավետություն և անվտանգություն, հայտնում է topwar.ru կայքը:

Թուրքական Ejder Yalçın զրահապատ մեքենան, որն ունի 4х4 անվային համակարգ, առաջին անգամ ներկայացվել է Nurol Makina ընկերության կողմից 2012թ.: Նրա ամբողջական զանգվածը 14 տոննա է: Մեքենան ունի անվտանգության բարձր մակարդակ և ունակ է տեղափոխել մինչև 11 մարդ: Մեքենան կարող է տեղավորել մինչև 4 տոննա օգտակար բեռ, օրինակ՝ ALKAR ավտոմատացված ականանետային համակարգը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել