Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ԱՄՆ-ն պլանավորում է Աֆղանստանից դուրսբերած զորքերը տեղակայել Ուզբեկստանում և Տաջիկստանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են Աֆղանստանից դուրսբերած զորքերի տեղակայման հնարավորությունը Կենտրոնական Ասիայի երկրներում, մասնավորապես՝ Ուզբեկստանում և Տաջիկստանում: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական հրամանատարական կազմից իր աղբյուրին:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն ցանկանում է զորքերի դուրսբերումից հետո էլ շարունակել աջակցել աֆղանական կառավարությանը թալիբների և այլ էքստրեմիստների զսպման հարցում: Այդ նպատակի համար ամենից հարմարը Աֆղանստանի հետ սահմանակից երկրներում զորքերի տեղակայումն է: Սակայն Ռուսաստանի զգալի ռազմական ներկայությունը և տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությունը դժվարացնում են ԱՄՆ-ի կողմից Կենտրոնական Ասիայում ռազմաբազաների ստեղծման ծրագրերի իրականացումը, խոստովանում են պաշտոնատար անձինք:

Որպես այլընտրանք՝ ամերիկյան ռազմական ղեկավարությունը պատրաստ է դիտարկել զորքերի տեղակայումը Պարսից ծոցի երկրներում կամ տարածաշրջանում ավիակրի տեղակայումը:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամերիկյան զորքերը մտադիր են վերջնականապես լքել Աֆղանստանի տարածքը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության քսաներորդ տարելիցին ընդառաջ: WSJ-ի աղբյուրները պնդում են, որ զորքերի դուրսբերումը կարող է ավարտվել նախանշված ժամկետներից ավելի շուտ՝ արդեն 2021թ. հուլիսին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել