Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Խոզնավարի զարգացման վերաբերյալ քննարկումների հարթակ. Չքնաղ Խոզնավար խումբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Հրո Խոզնավարը ֆեյսբուքում ստեղծել է մի հարթակ՝ Չքնաղ Խոզնավար խումբը, որը նպատակ ունի զարգացնել սահմանամերձ դարձած Խոզնավար գյուղը: Նա գրել է.

Բարի երեկո սիրելի խոզնավարցիներ: Այս խումբը ինքնանպատակ չեմ ստեղծել: Էջի նպատակն է համախմբել աշխարհասփյուռ խոզնավարեցիներին և Խոզնավարի համար անհանգստացողներին: Բոլորիս քաջ հայտնի է ,որ մեզանից անկախ դարձել ենք սահմանամերձ և երեք կողմից հայտնվել շրջափակման մեջ: Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր, բայց այսօր կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ: Մեր աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմաններ հարմար են գյուղում այլ գործունեություն ծավալելու: Խնդրում եմ ներկայացրեք ձեր առաջարկությունները գյուղում աշխատատեղեր ստեղծելու և գյուղի ժողովրդին զբաղվածություն ապահովելու համար: Ես ևս գաղափարներ և ծրագրեր ունեմ, որը տարիներ առաջ ներկայացրել եմ ՀՀ կառավարությանը, որն արժանացել է մեծ հավանության: Կառավարության ուղարկած պատասխաններն ինձ մոտ են, բայց մինչ այսօր ոչ մի արձագանք չկա:

Եթե խոզնավարցի եք կամ ունեք գաղափարներ, առաջարկներ, ցանկանում եք աջակցություն տրամադրել, միացեք խմբին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել