Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Դուք իշխանության հակառակ կողմը չեք». Պետրոս Ղազարյանը՝ ՄԻՊ Թաթոյանին (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

ԱԺ-ում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր տարեկան հաղորդման և զեկույցի ընթացքում հայտարարել էր. «Դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը: Մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները՝ Սյունիքի հետ կապված, գրեթե չեն լուսաբանվել: Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ:

Խիստ զգուշացնում եմ հենց այս պահին, այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը, որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ նրանք անաչառ ինֆորմացիայի տրամադրող են և ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկություններն աղավաղող: Նրանք պետք է իրականը տրամադրեն մարդկանց, առավել ևս՝ մարդիկ դիտում են նաև սահմաններում:

Հանրային հեռուստատեսությունը նաև հայտարարել է, որ սկսում է մասնավոր լրատվական մի ալիք: Ուզում եմ հատուկ ասել՝ ես դա վերցնելու եմ հատուկ մոնիթորինգի տակ, հատկապես, որ հատկացվում են հանրային ֆինանսներ՝ հասկանալու համար, թե անաչառության ինչ աստիճանի է լուսաբանվում»,- ասել է Թաթոյանը:

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել այս ելույթին: Պետրոսը Թաթոյանին ասել է. «Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք իշխանության հակառակ կողմը չեք…»: Ի պատասխան՝ Թաթոյանն ասել է. «Ես այստեղ եկել եմ հարցազրույցի համար, չեմ եկել Ձեր գնահատականների համար…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել