Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Երեխաներին պատրաստում ենք առանց բուհ ընդունվելու աշխատաշուկա մտնելուն․ Սեդրակ Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Իրավաբան․net-ը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի հետ զրուցել է «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագրի մասին։

Հավանաբար մայիսի 28-ին կներդրվի առաջին ԱԹՍ լաբորատորիան, որից հետո կպատվիրվի 8-9 լաբորատորիա ևս: Բացի այդ՝ մի քանի օր առաջ ավարտվել է 12 խմբավարների պատրաստման երկամսյա դասընթացը: Խմբավարները Ստեփանակերտից են, Գորիսից, Լոռու մարզից, Դիլիջանից և Երևան քաղաքից:

«Արմաթն օդում» ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռ այս տարվա հունվարին կայացած ԱՏՁՄ ասուլիսի ժամանակ: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ասուլիսին նշել էր. ««Արմաթն օդում» ծրագրի իրականացումը նախորդ հուլիսին կյանքից անժամանակ հեռացած մեր սիրելի Կարեն Վարդանյանի համար գերագույն առաջնահերթություն էր։ Մենք մեծ ոգևորություն ենք զգում՝ կյանքի կոչելով նրա տեսլականը, որի կարևոր բաղադրիչներից է երիտասարդների շրջանում բարձր տեխնոլոգիական ոլորտի առանձին ուղղության՝ ավիացիոն ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը»:
Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն սկսում է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց:

Կից հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունների ակումբի ստեղծմանը։

Վարդանյանի խոսքով՝ ակումբի միջոցով կփորձեն համախմբել երկրում մտավոր ներուժ ունեցող անձանց և ներազդեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել