Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Շուշիի պատկանելությունը վերջնականապես վճռված չէ. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Շուշին անկախ Ադրբեջանի կազմում լավագույն դեպքում եղել է մոտ երեք տարի, եթե նույնիսկ կոպիտ կերպով կհաշվենք ամբողջ 1918-20թթ․, 1991-92թթ․ և 2020թ․ նոյեմբերից մինչև 2021թ․մայիսը ներառյալ։

Անկախ Արցախի կազմում այն եղել է մոտ 30 տարի՝ այսինքն մոտավորապես տասն անգամ ավելի մեծ ժամանակահատվածում։

Դատելով Բաքվի բռնապետի՝ հայկական ռևանշի նկատմամբ գրեթե ամենօրյա վախերից, Ադրբեջանում կասկածում են, որ Շուշին այսուհետ հավերժ իրենցն է լինելու։ Հայաստանում էլ ոմանք կասկածում են, որ մենք վերադարձնելու ենք Շուշին։

Այս ամենը նշանակում է, որ ինչպես մեր տարածաշրջանում չկա ստատուս քվո ընդհանրապես, նույնպես և վերջնականապես վճռված չէ Շուշիի պատկանելությունը։ Հետևաբար, ամեն ինչ սկսվում է նպատակի հստակ սահմանումից։ Իսկ այդ նպատակը մեր վերադարձն է Շուշի և Շուշիի վերադարձը մեզ։

#մեր_Շուշին

#հայկական_Շուշին

#հայկական_վերանվաճումը

#մահ_թշնամուն

Վարդան Ոսկանյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել