Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Նեթանյահուն կրակի հետ է խաղում». բախումներ Երուսաղեմում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Լուսանկարը՝ Reuters-ի
5 Views

Անցած գիշեր ավելի քան 200 պաղեստինցի ցուցարար և վեց իսրայելցի ոստիկան է վիրավորվել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Իրադրությունը Արևելյան Երուսաղեմում սրվել էր դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ Իսրայելի անվտանգության ծառայությունները որոշել էին մահմեդականների սրբազան ամսվա՝ Ռամադանի ընթացքում սահմանափակել հավատացյալների մուտքը Ալ Աքսա։ Իսրայելական ոստիկանությունը ներխուժել է սրբավայր մահմեդական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ փորձելով ձայնային ու գազային նռնակներով ցրել հավատացյալներին:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել է Իսրայելի գործողությունները և հորդորել շուտափույթ քննարկումներ նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Իսկ Համասի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է. «Մենք ասում ենք Նեթանյահուին՝ կրակի հետ մի խաղա: Սա պայքար է, որը դուք չեք կարող հաղթել: Իսրայելի ամբարտավանությունն ու բռնակալությունը կոչնչացվեն Ալ-Աքսա մզկիթի քարերին»:

«Թշնամին հիմարաբար է գործում Երուսաղեմում, և նա չի գիտակցում, թե դա ինչ արդյունքներ է ունենալու»,- հավելել է նա:

Իսլամական Ջիհադ շարժման Գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալահը նույնպես նախազգուշացրել է Իսրայելին և ասել, որ նա «ցանկացած պահի կարող է պատասխան գործողության սպասել»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել