Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այլընտրանքային գյուղատնտեսության մեկնարկ Խնձորեսկում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում արդեն երկու տարի է, արտադրվում է այլընտրանքային անասնակեր և վառելանյութ։ Այս գործով սկսել է զբաղվել «Միրհավ» հյուրանոցի հիմնադիր Շահեն Զեյթունցյանը։ Նրա հետ համագործակցում են նաև խնձորեսկցի Վարդանն ու Հայկը։
Նպատակներից մեկը մատչելի գներով վառելանյութ արտադրելն է։

Իր տեսքով ոչինչ չհուշող այս «գլանները» պատրաստելու համար օգտագործվում է ծղոտ, ճյուղեր, փայտի կտորներ ու թափոն, որոնք մանրացվում, չորացվում և հատուկ սարքավորումներով այս տեսքն են ստանում։

Նույն տեսքով, բայց այլ բաղադրությամբ արտադրում են նաև անասնակեր։ Այն բաղկացած է 60% խոտից, 40%–ը ցորենից, գարուց, եգիպտացորենից։ Հնարավոր է նաև ավելացնել արևածաղկի սերմ։ Դրանով կարելի է կերակրել ճագարներին, կովերին, խոզերին, ոչխարներին։ Այս սննդային բարձր արժեք ունեցող կերը հնարավորություն է տալիս կենդանիներին՝ գոմում պահել ու չմտածել արոտ տանելու մասին։

«Չնայած մեծ ներդրումներին, իրացման քանակը շատ քիչ է։ Մարդիկ հետաքրքրված չեն․ իրենց համար դա անհասկանալի է, անըմբռնելի ու անընդունելի, թե ինչպես կարելի է նման կեր տալ անասուններին։ Երկու տարի է, միայն գումար եմ ծախսում, դեռ շահույթ չենք ունեցել»,-նշում է գործարարը։

Այլընտրանքային անասնակերի և վառելանյութի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

Անահիտ Բաղդասարյան

Նյութի աղբյուրը՝ mediapoint.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել