Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական ֆեյքերը ոչնչացվել են Ֆեյսբուքի կողմից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ֆեյսբուքի ուղղորդված գործողությունների մասին զեկույցում Ադրբեջանի մասին հրապարակմանը: Նա գրել է.

Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ եւ 30 Instagram հաշիվ: Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաեւ Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15 500 դոլար: Սքրինշոթներից երեւում է, որ ֆեյքաբուծարանը նաեւ հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։

Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված եւ ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել։

Նկարին ադրբեջանական ֆեյքերի օրինակներն են

https://about.fb.com/…/april-2021-coordinated…/

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել