Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայոց ավանդական արարողակարգով վերջին թագավորական օծումը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Կարեն Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայոց ավանդական արարողակարգով վերջին թագավորական օծման պահպանված մանրանկարը և նրա պատմությունը: Նա գրել է.

Քչերին է հայտնի, որ Հայոց ավանդական արարողակարգով վերջին թագավորական օծումը տեղի է ունեցել Աղթամարում, Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից ուղիղ 90 տարի անց՝ 1465 թ.։ Բանն այն է, որ հիշյալ իրադարձությունը հայ պատմագրության մեջ դիտարկվել է զուտ պատմաքաղաքական տեսանկյունից, և քանի որ հիշյալ օծմամբ թագավոր հռչակված Արծրունյաց տոհմից սերող Սմբատն իրական թագավորական իշխանություն չի ունեցել, այդ դեպքը, կարելի է ասել, անտեսվել է։ Մինչդեռ այն պետականազուրկ հայության ընկճված ոգին բարձրացնելուն կոչված մի ուշագրավ ձեռնարկ էր։ Գործը նախաձեռնողներն, իհարկե, այնքան միամիտ չէին, որ կարծեին թե հնարավոր է մահմեդական աշխարհակալ տերությունների շրջապատում իրական քրիստոնեական իշխանություն հռչակել։ Բայց, այնուամենայնիվ, կատարեցին այդ քայլը, մեր կարծիքով, Հայոց անկախության վերականգնման հույսն արթուն պահելու նպատակով։ Ինչպես գրված է այդ ժամանակի մի հիշատակարանում՝ «Եւ յայնժամ օծեցին զպարոն Սմբատ՝ թագաւոր, ըստ նախնեաց իւրոց Գագկայ, զի ի վաղուց անտի ազգս Հայոց չէր տեսեալ թագաւոր»։ Այդ դեպքի մանրանկարը պահպանվել է Սմբատի եղբոր՝ Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսի պատվիրած և Աղթամարում գրված «Մաշտոցում» (ՄՄ 5702)։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել