Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Զորակոչից խուսափած անձանց համաներում շնորհելու օրինագիծը՝ նոր պարտությունների հիմք. Արա Պողոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի հետևանքներին: Նա գրել է.

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը:

Սա հենց “պանդորայի” արկղն է, որով իշխանությունը իր գործողություններով այսուհետ ավելի է նպաստելու դասալիքների թվի աճին և բանակի կազմաքանդմանը։ Բանն այն է, որ ծառայությունից խուսափելու, դասալքելու դեպքերը հատկապես շատ էին պատերազմի օրերին, և փաստորեն որևէ մեկը իր գործած հանցանքների համար պատասխանատվության չի ենթարկվելու։ Իսկ դա հավատացեք, մեզ այնքան անհրաժեշտ էր, որպեսզի ապագայի համար մենք գծեինք կարմիր գծեր։

Մյուս կողմից հասկանալի է, որ սա նախընտրական քայլ է, որով իշխանությունը փորձելու է համոզել, որ հենց ինքն է փրկել այդ մարդկանց դատվելուց, ու նրանք թքած ունեն, թե այդ գործողությամբ հիմք չեն դնելու նոր դասալքությունների ու պարտությունների…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել