Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իշխող քաղաքական ուժը քաղաքական գրագողության դասական մարմնացում. Բալյան Վարդան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Լուսանկարը՝ lragir.am-ի
6 Views

Վարդան Բալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իշխող քաղաքական ուժի կողմից կիրառված կարգախոսի և տարբերանշանի սկզբնաղբյուրներին.

Ապագա կա. իշխող քաղաքսկան ուժը քաղաքական գրագողության դասական մարմնացում է։ Շատերը կհիշեն դեռ կորոնավիրուսային համաճարակին ընդառաջ սահմանադրական հանրաքվեի Այո քարոզարշավի գողացած լոգոյի պատմությունը։

Մայրաքաղաքի կանգառները ողողած “Ապագա կա” քարոզարշավային սլոգանը հերթական գողությունն է՝ այս անգամ գողացել են Իսրայելում Կնեսետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցության կարգախոսը։

Ի դեպ, Նեթանյահուին չհաջողվեց կառավարություն ձևավորել, և երկրի նախագահը այդ իրավունքը հանձնեց 2012 թվականին հիմնադրված, լիբերալ «Երիտասարդ Աթիդ» կուսակցության առաջնորդ, մասնագիտությամբ լրագրող Լապիդին, ով առաջին իսկ ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ 2013֊ 2014 թվականներին՝ ֆինանսների նախարարն էր Նեթանյահուի կառավարությունում:

Մանրամասներին գուցե անդրադառնամ առաջիկայում։

Իսկ մեր քաղաքական գրագողների մասով թերևս ավելացնել չարժե. հրեաներից կարգախոսներ գողացողները հեղափոխության կեղծողներից իզուր են երազում հաղթանակ կեղծող դառնալ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել