Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սոինիստական ռեժիմի դերը տարածաշրջանային ճգնաժամերում. Վազգեն Պետրոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

«Սոինիստական ռեժիմի դերը տարածաշրջանային ճգնաժամերում. արմատներն ու հետեւանքները» թեմայով հանդիպում-քննարկման ընթացքում ելութիս սեղմագիրը։

Սառը պատերազմի ժամանակ Իրանը, Իսրայելը եւ Թուրքիան Միջին Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունն իրականացնողներն էին։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը դուրս եկավ այդ դաշինքից։ Խորհրդային Միության փլուզումամբ էլ նվազեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի դերը։ Սակայն 1994-ից Թուրքիան կրկին ակտիվորեն ներգրավվեց ԱՄՆ-ի՝ «Նոր համաշխարհային համակարգ» ծրագրում։ Նրան նոր դեր վստահվեց Կենտրոնական Եվրոպայում, մասնավորապես՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում։ 2001-ից Իսրայելն ու Թուրքիան Միջին Արեւելքում սկսեցին ԱՄՆ-ի ծրագրերի համակարգված իրագործումը, եւ նոր դեր ստանձնելու համար քայլ առ քայլ հզորացվեց ու կայունացվեց Թուրքիան։

Իսրայել-Թուրքիա փոխհարաբերություններն ավելի ակնհայտ դարձան Արաբական գարնան ժամանակ, երբ այս երկու երկրները սկսեցին միմյանց հետ համադրելով իրագործել ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերը։ Դրա ամենավառ վկայությունն այն է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը Թուրքիայի եւ ոչ մի ոտնձգությանը չընդդիմացան, ավելին՝ սկսեցին գաղտնի հովանավորել։

Իսրայել-Թուրքիա ամենավառ համագործակցությունը տեղի ունեցավ 2020 թվականին Արցախյան 44 օրվա պատերազմում, որտեղ Թուրքիան ապահովում էր Ադրբեջանի դաշտային պատերազմը, իսկ Իսրայելը՝ օդային հարձակումները, բացի այդ՝ իսրայելամետ մեդիան աշխարհով մեկ ուղղակի կամ անուղղակի պաշտպանեց Ադրբեջանին։

Իրանն աշխարհի միակ երկիրն է, որն ունի 15 հարեւան, եւ դրանցից մեկը Հայաստանն է։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է եւ ակնհայտ է Հայաստանի ու Իրանի մոտեցումների եւ առաջնահերթությունների վերանայման, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հայեցակարգի նորովի ձեւավակերպման խիստ անհրաժեշտությունը։

ԱՄՆ-ն աջակցեց Թուրքիային Աֆղանստանի խնդիրներում ավելի լայնորեն ներգրավվելու հարցում, որպեսզի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց հետո, Թուրքիան Աֆղանստանի միջոցով նույնպես ուղի ունենա դեպի Կենտրոնական Ասիա։ Օտարերկրյա զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանը կսուզվի խոր անկայունության մեջ, որի արդյունքում Իրանն ու Ռուսաստանը, մասամբ նաեւ Չինաստանը ստիպված կլինեն իրենց ռեսուրսների մի մասն ուղղել դեպի այդ երկիր։ Ուստի շուտով կարող ենք ականատես լինել տարածաշրջանում նոր բախումների եւ անկայունությունների։

ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել եւ ենթարկել իրեն Չինաստանին, Ռուսաստանին և Իրանին, ինչի համար օգտագործել եւ դեռ կօգտագործի Թուրքիային ու նրա ազդեցությունը Կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրոպա։ Թուրքիայի այս դերը ստանձնելուն խանգարում է Հայաստանը։

Հայաստանն իր փոքր տարածքով հանդիսանում է թուրքական աշխարհի բանալին։ Հայաստանը պիտի լինի հզոր եւ համախմբված, զարգացած եւ ամուր։ Այդպիսի Հայաստանի գոյության համար ե՛ւ Իրանը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը պարտավոր են վերանայել իրենց մոտեցումներն առ Հայաստան։

Վազգեն Պետրոսյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել