Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սեպտեմբերին կանցկացվի «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2021թ.սեպտեմբերի ամսին համատեղ կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը»:

Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։

Մրցույթը իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։

Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝

1) Կրակի օջախի հայտնաբերում
2) Տուժածի հայտնաբերում եւ գոյատեւման փաթեթի առաքում
3) Հեղուկ նյութերի սփռում


Առաջադրված յուրաքանչյուր խնդիր բաժանված է լինելու ըստ բարդության՝

–  Պարզ – դպրոցահասակաների համար

–  Միջին – սիրողական խմբերի եւ սկսնակ ընկերությունների համար

–  Բարդ – մասնագիտացված ընկերությունների համար

Վերոնշյալ խնդիրների լուծումը էապես կարող է բարելավել փրկարարի եւ առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:

Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետեւյալ հղումով՝https://forms.gle/9Z9fByJdYgd18E9N8 եւ ընդունվում են ս.թ. մայիսի 6-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։

Հայտերն ամբողջությամբ ստանալուց հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը։

Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաեւ լուծումներ որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի եւ նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:

Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝

1) Կրակի օջախի հայտնաբերում

* Նախապես նշված տարածքում ավտոմատ թռիչք, կոորդինատների փոխանցում, ֆիքսված ժամանակահատվածում հայտնաբերում

* Մեծերի համար օջախ, իսկ դպրոցականների համար ծուխ

2) Տուժածի հայտնաբերում

* Հայտնաբերել տուժածին եւ առաքել գոյատեւման փաթեթ

* Բոնուսային միավոր՝ թռիչքից առաջ կազմակերպիչների կողմից տրամադրված ծածկագիրը պետք է հասցնել տուժածին (օրինակ ձայնային հաղորդագրության միջոցով)

* Պրոֆեսիոնալ թիմերը պետք է առաքեն հնարավորինս ծանր բեռ (payload)

3) Տարածքի ախտահանում

* Գտնել եւ ներկել (ախտահանման փոխարեն) տարածքում տեղադրված մետաղյա թիթիղները

Վերոնշյալ խնդիրների լուծումը էապես կարող է բարելավել փրկարարի եւ առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:

Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաեւ լուծումներ որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի եւ նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:

Միջազգային մամուլը եւ RESPONDRONE-ի մեր գործընկերները փաստում են, որ ԱԹՍ-ները կիրառվել են նաեւ COVID-19 -ի հետ կապված որոշ իրավիճակներում, ինչպիսիք են՝

●  Մարդկային հոծ խմբերի հայտնաբերում

●  Ահազանգում եւ տեղեկության փոխանցում բնակչությանը

●  Որոշ երկրներ նաեւ փորձարկում են՝

○  Բնակելի տարածքում բարձր ջերմությամբ մարդկանց հայտնաբերում

○  Տարածքների ախտահանում:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ նամակ գրելով info@karenvardanyan.org հասցեին կամ զանգահարելով +37491154505 կամ +37494921406 հեռախոսահամարներով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել