Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեր ազգային ինքնասիրությունը, մեղմ ասած, կաղում է. Գրիգորի Բադալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Հոգեբան, հոգեթերապևտ Գրիգորի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է թշնամու դժբախտությունների վրա հրճվող մարդկանց և հասարակության առողջացման համար անհրաժեշտ բաղադրիչներին: Նա գրել է.

Մարդիկ, ովքեր պաշտում են թշնամու տառապանքները

Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր Մակրոնին ու Բայդենին են հերոսացնում, ովքեր մեծ ոգևորությամբ կիսում ու տարածում են հրապարակումներն այն մասին, որ թշնամի պետության մոտ.

-Հրդեհ է եղել,

-Երկրաշարժ է եղել,

-Արաբները նրանց ապրանքները չեն գնում,

-Չեչեն ինչ-որ մտավորական ինչ է ասել նրանց մասին,

-Ռուս քաղաքական որևէ գործիչ ինչ է ասել պատմական տարածքների մասին և այլն:

Կախված ենք այլոց տված գնահատականից, այլոց ձեռքին նայելուց, թշնամու հետ կատարվելիք դժբախտությունների անծայրածիր սպասելիքներից:

Մեր անձի ինքնասիրությունը (խորը թերարժեքությունը) շատ բարձր է, իսկ ազգային ինքնասիրությունը մեղմ ասած կաղում է:

Փոխանակ ձգտենք զարգանալ, նայում ենք, թե ով է նվազում, թուլանում, ոչնչանում որպեսզի ինքներս մեզ ասենք, որ մենք միակը չենք, որ այլ ազգեր ու պետություններ էլ կան, որ խնդիրներ ունեն:

Պատմությունը ցույց է տվել, որ որպես այդպիսին հասարակության ինքնակարգավորում, տեղի չի ունենում:

Պետք է ունենալ պետական ներգործություն, հատուկ ծրագրերի մշակում, պետք է բնավորություն ու արժեհամակարգ կերտել հասարակության մեջ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել