Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանցիները ոչնչացրել են Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Կովկասյան ժառանգության դիտորդական խումբն (CHW) ահազանգում է, որ ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում գտնվող Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը։

Գերեզմանատունը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին և օգտագործվել է մինչև 2020 թվականը, երբ հայերը պատերազմի պատճառով տարհանվել են գյուղից: Արբանյակային պատկերը ցույց է տալիս դրա ամբողջական ոչնչացումը: Նկարում երևում է բուլդոզերի հետքը:

Ըստ հետազոտողների՝ նույն գյուղում, կարծես, շինարարության սպառնալիքի տակ է հայտնվել 1846 թ. հիմնված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ապրիլի դրությամբ եկեղեցուց անմիջապես արևելք ընկած հատվածը բուլդոզեր էր տեղադրվել, և բեռնատար մեքենաները կայանել էին մաքրման տարածքում:

Կովկասյան ժառանգության դիտորդը մտահոգված է եկեղեցու ապագայով և կոչ է անում պաշտպանել այն:

CHW-ը Քորնելի և Պուրդյուի համալսարանների հետազոտողների թիմ է: Նրանց առաքելությունն է վերահսկել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը ՝ օգտագործելով արբանյակային պատկերներ:

Նյութի աղբյուրը՝ hy.armradio.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել