Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սոցիալական աշխատողը օֆիսային աշխատող չէ. Անժելա Տեր-Գրիգորյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Անժելա Տեր-Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սոցիալական աշխատողի գործառույթներին և պետության՝ իրական կարիքավորներին բացահայտելու պարտականությանը.

Համոզված եմ ուշ չէ նրան վերադարձնել կյանք ․․․

Գայանեն է ․․․կինը ոչ պետական աջակցության օղակ գիտի, ոչ սոցիալական աջակցության բաժանմունք և ոչ էլ այսքան տարիներ շարունակ, նրա տեղն են իմացել․․․Ինձ համար Գայանեն կարևոր անձնավորություն է․պարբերաբար այցելում եմ զրուցում ենք, աջակցում հնարավորինս…

Տարիներ շարունակ Գայանեն, եթե չգիտեր պետական որևէ կառույցի տեղ, բա ու՞ր էր պետական օջախը, որի պարտականությունների մեջ էր՝ բացահայտել ԻՐԱԿԱՆ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ․․․եթե նա նպաստ կոչվածը չպետք է ստանա, բա էլ ո՞վ պետք է օգտվի, եթե նա լինելով հաշմանդամություն ունեցող՝ կարգ չունի ու լիքը խնդիրներ ․․․

Հիմա Գայանեին առաջարկել եմ միասին իր այգին մշակել, մինչև կլուծենք մյուս բոլոր իրավական հարցերը․

Ինչ եմ ուզում ասել․ սոցիալական աշխատողը օֆիսային աշխատող չէ ․նստել ու ստուգել փաստաթղթեր, ասել այո կամ ոչ ․․․դա չէ․ կամ էլ,երբ լսում ես որ պետական համակարգի «լուրջ մասնագետը» կարող է սոցիալական աշխատողին անվանել «հա էն, որ օգնություն բան է տալիս, տներ մներ է գնում» ծիծաղելու է պարզապես։

Հա տներ եմ մտնում հասկանալու ով ինչ կերպ է ապրում, տներ եմ մտնում,որ հասկանամ մարդուն դրամական աջակցությունը ինչի է պետք , արդյո՞ք տալ դրամական աջակցություն ,թե մարդուն կարող ենք օգտակար լինել դրամական աջկցությունը ուղղել 10 հատ հավ ձեռք բերելուն ու շարունակական հետևելով ինչ կերպ է աշխատում․․․

Այսուհետ անդրադառնալու եմ շատ հարցերի…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել