Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Վերհանենք մեր հայակական լեգենդները, որտեղ էլ չկա՝ հորինեք. Բակուր Մելքոնյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ճապոնիա կատարած այցելության ժամանակ պատահած հետաքրքիր արարողությանը և այն պրոյեկտել Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար հետաքրքրություններ ստեղծելու վրա.

2017-ի աշնանը կնոջս հետ Ճապոնիայում էինք: Մի տեղ տեսանք գուգլ մափով, որը շատ բարձր ռեյտինգ ուներ, բայց դե չհասկացանք ինչի համար, քանի որ ամեն ինչ գրված էր ճապոներեն: Գնացինք, բավական թանկ մուտքի տոմս գնեցինք: Սարի գագաթին մի գեղեցիկ ամրոց կար ու շատ երիտասարդներ էին բարձրանում էդ սարը: Գնացինք ամբոխի հետևից, մեկ էլ տեսնենք մեծ մասը շեղվեց այլ ուղղությամբ: Մենք էլ շեղվեցինք: Հանդիպեցինք հերթի: Հերթներս հասավ, մի հատ փայտ տվեցին, մոտ 25 մետր հեռավորության վրա մի քար ցույց տվեցին, հասկացրին որ աչքերս փակ փայտով պիտի խփեմ քարին, աչքերս փակեցին ու գնացի: Ծուռ գնացի: Անկեղծ մի քիչ նեղվեցի, որ չկարողացա, իհարկե չէի հասկացել, որ կպնեի քարին ի՞նչ կշահեի, բայց տեսնում էի քարին կպնողների մեծ ուրախությունը ու բարձ ճիչը: Հետո կինս գնաց, ինքն էլ չկպավ, ինքն էլ մի քիչ տխրեց: Մի փոքր անց վերջապես գտանք անգլերեն հասկացող մի ճապոնացու, որը բացատրեց այդ արարողության իմաստը: Այ մարդ պարզվեց, որ լեգենդի համաձայն ով էդ քարին կպնում ա, 1 տարվա ընթացքում ամուսնանում ա))) Արա ինչ փորձանքից պրծանք, էլ ասելու չի)))…

Իսկ հիմա ասեմ լուրջ, թե ինչու այս պատմությունը հիշեցի, այսօրվանից Ռուսաստանից շատ տուրիստներ են գալիս Հայաստան (իրենց մոտ 10 օր ոչ աշխատանքային է), իսկ տուրիստը սիրում է լեգենդներ, վերհանենք մեր հայակական լեգենդները մեր պատմական վայրերի մասին, որտեղ էլ չկա՝ հորինեք, ընենց չի, որ Ճապոնիայում էդ քարին կպնելը ամուսնանալու հետ կապ ուներ, բայց հազարավոր տուրիստների միջից ով պատահական մի տարվա ընթացքում ամուսնանում է, ուրախ-ուրախ գրում է դրա մասին՝ հիշատակելով քարի զորությունը, ով էլ չի ամուսնանում, տո մոռանում անցնում ա, հո չի սպասում 1 տարին լրանա ու գրի, որ չի ամուսնացել)))

Հ. Գ. Հա բայց տեսեք, մեր դեպքում քարը ճիշտ էր, էնա ոչ կնիկս պսակվավ, ոչ էլ ես)))

Լեգենդներով լի աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել