Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ճարըտ տու ես, Լաց մի ինիլ…

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Երվանդ Հակոբջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լևոն Նիկողայոսի Աթաբեկյանի (1877, սեպտեմբերի 3(15),1918, մարտի 24 – հայ բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ) բանաստեղծություններից մեկը.

Շենին կլխին հանգիստարան,

Քու հար ընդեղ թաղած ա,

Ըսօր-էքուց քեզ մհար էլ

Կասեն՝«Ընդեղ թաղած ա»,

Վերչը էս ա,

Լաց մի ինիլ:

Սարին սեռին մին կյարմուր թոխպ

Յավաշ, յավաշ սըվացավ.

Մարթի բախտը ըսօր կյարմուր

Էքուց տեսար սըվացավ:

Բախտը թոխպ ա,

Լաց մի ինիլ:

Ըսօր՝ ջահիլ, էքուց՝ պառավ…

Էս հինչ յաման տընազ ա.

Էս աշխարհքը լուս ցիրեկավ

Պաց ըշկերավ արազ ա:

Լոխ արազ ա,

Լաց մի ինիլ:

Ջահիլ հարթնը սըրփած թոր ա,

Հու վեր սաղ ա ընդրանն ա.

Թա կաս, ըսօր տերը տու վես,

Էքուց տերը դուշմանըն ա:

Սերը սոտ ա,

Լաց մի ինիլ:

Հընգեր տղան-մին ծաղիկ ա,

Այազ ըրավ-չուրացավ.

Ըսօր խաթրիտ արուն կանի,

Էքուց տեսար՝ մուռացավ:

Ճարըտ տու ես,

Լաց մի ինիլ:

Լափու տվող կետին ճիրան,

Քար չի կա վեր չի մաշի.

Սերտը քար չի, ըրտասունքան,

Ըսօր-էքուց կը մաշի:

Դարդոտ ախպեր,

Լաց մի ինիլ:

Ըրիքնակը երգինքավը

Ուրան հետի շոռ ա տամ.

Թա ապրողին, թա մըռնողին

Ուրան լուսան փայ ա տամ:

Մին հաշիվ ա,

Լաց մի ինիլ:

Կանաչ խութին հանգիստարան,

Քու մար ընդեղ թաղած ա,

Ըսօր-էքուց քեզ մհար էլԿասեն՝ «Ընդեղ թաղած ա»:

Ազիզ ախպեր,

Լաց մի ինիլ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել