Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիս քաղաքի պատմությունից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
📷 Գուրուս (Գորիս) բնակավայրը (1880-1895), Alexander Roinashvili (1846-1898)
6 Views

Ֆեյսբուքյան Գորիս էջում հրապարակվել է քաղաքի պատմական մի փոքրիկ ակնարկ, որը մեջբերում ենք ստորև.

Գորիսը հիմնադրվել է 1870 թվականին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885 թվականին Ռուսական Կայսրության կողմից։ Սակայն կան նաև փաստեր այն մասին, որ Գորիսը որպես քաղաք հիմնադրվել է ավելի ուշ 1890–ական թվականների կեսերին։ Այդ փաստն առաջ է բերում պատմաբան Լեոն այն ժամանակ, երբ այցելել էր Գորիս։ Նա Գորիս էր այցելել 1888 թվականին և գրում է, որ այդ թվականին դեռևս Գորիսում կային ընդամենը մի քանի տասնյակ տներ, և այդ պատճառով նա չէր ցանկանում Գորիսին անվանել քաղաք, սակայն նրան շատ էր գերել Գորիսի փողոցների դասավորությունը։

Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարքով։ Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել