Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բարձունքը Սյունիքի մարզի գյուղերից մեկի վերաբնակեցման ծրագիր է սկսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

«Բարձունք» նախաձեռնությունը, որը ստեղծվել է կամավորականների, մտավորականների և այլ համախոհների ջանքերը միավորելու համար հայկական պետականության պահպանման և դրա ճանապարհին տարբեր մարտահրավերների հաղթահարման, երկրի զարգացման նոր լուծումներ գտնելու նպատակով, իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, համաձայն որի նախաձեռնությունը սկսում է Սյունիքի մարզի գյուղերից մեկի վերաբնակեցման ծրագիր: Հրապարակումը մեջբերում ենք ստորև.

🌄Բարձունքը սկսում է շատ խոշոր և հեռանկարային նախագիծ, որի նպատակը Սյունիքի մարզի գյուղերից մեկի վերաբնակեցումն է:Այդ կապակցությամբ նախագծի համակարգող խումբը անցյալ շաբաթ եղավ Սյունիքում, հանդիպում ունեցավ Կապանի քաղաքապետի հետ, շրջագայեց մի քանի գյուղերով և մեծ խանդավառությամբ ու հաստատակամությամբ վերադարձավ՝ իրականացնելու հրաշալի ծրագիրը:

Ծրագրի մանրամասների մասին կպատմենք հետագա գրառումներում, իսկ առայժմ դուք էլ վարակվեք լավատեսությամբ այս հրաշք նկարների միջոցով:

#միասին_դեպի_բարձունք

Բարձունքի նախագծերին ֆինանսապես աջակցություն ցուցաբերելու համար կարող եք փոխանցում կատարել տվյալ հաշվեհամարներին. 

AMD 2051222055081001, Ինեկոբանկ ՓԲԸ

USD 2051222055081020, Inecobank CJSC

RUB 2051222055081040, Inecobank CJSC

EUR 2051222055081041, Inecobank CJSC

Ստացող՝ «Բարձունք» գիտակրթական ռազմավարական ՀԿ

Նպատակ՝ նվիրատվություն

Բոլոր ստացված գումարների ու ծախսերի վերաբերյալ նախաձեռնությունը պարբերաբար տրամադրելու է համապարփակ հաշվետվություն: 

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել