Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարի նստավայրն ու վերջին հանգրվանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից  մեկը:
Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց  Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի  հետ ուս-ուսի՝  փառավոր էջեր  գրեց հայ ժողովրդի  ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում է Մելիքի տունը, որը կառուցել է նրա որդի Դավիթ – Բեկը, /հավանաբար՝ որդուն կնքել է իր զինակցի անունով/:

Տան ճակատին փորագրված է. «Ի վայելումն Մելիք Բարխուդարի  որդի Դավիթ-Բեկս  շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ… 1783թվին /ՌՄԼԲ/»: Տանը կից  է նաև  Մելիք Բարխուդարի  վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի  պատվին:

Մելիք Բարխուդարի  «ամարաթը»՝  229 տարի է ինչ գոյություն ունի: Տեղ գյուղից Մելիք Բարխուդարի  նստավայրը հասնելու համար, շարունակվում է   գերեզմանատներից  միևնույն ճանապարհով դեպի հովիտ: Կան նաև մի քանի տներ 17-18-րդ դդ. կառուցված: Դրանք ներկայացնում են այդ ժամանակաշրջանի  ավանդական բնակարանները և հետաքրքրում է շատ մարդկանց;
Մեծ քարե տները  օգտագործվել են մելիքների կողմից, կամ տեղաբնակ թագավորների, կամ հողի տիրակալների կողմից:

Մելիք Բարխուդարի տունը բաղկացած  4  կամարաձև  սենյակներից, որոնցից  մեկը, որ    Մելիքի գրասենյակն էր, այժմ օգտագործվում է որպես «պահեստ»:

Պահպանված է փոքրիկ բուխարին, առաջին հարկում բաղնիքն է,  դիմացը՝ հին  տապանաքար, որից ոչ մի տեղեկություն չի պահպանվել:

 Մելիքի տունը այսօր էլ շատ այցելողներ կան:  Տնից մի քանի մետր հարավ-արևմուտք գտնվում է  քարաշեն համալիր, որն կոչվում է «օթաղ»:

Տունը միջնադարի ճարտարապետական հուշարձաններից է, որը պահպանման կարիք ունի:

Բարխուդարի գերեզմանը Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցու «Հերոսների պանթեոնում» է, Մխիթար Սպարապետի գերեզմանից մի քանի քայլ հեռավորության վրա:

Աղբյուրները՝ teghhamaynq.blogspot.com, Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել