Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ղարաբաղում ռուս զինվորականներին պետք է փոխարինեն թուրքերը. բողոքի ակցիա Բաքվում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Գործողությունը համընկել է 11-րդ Կարմիր բանակի կողմից Ադրբեջանի խորհրդայնացման տարելիցի հետ:

Մասնակիցները պաստառ են բարձրացրել. «Մենք պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերը Ադրբեջանից»: Ոստիկանությունը մասնակիցների ձեռքից վերցրել է պաստառները և նրանց հետ է տարել շենքից:

«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», – ասել է ցուցարարներից մեկը:

«Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներ են արձակել Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող հեռանան»,-ասել է մեկ այլ մասնակից:

Կազմակերպիչները ԶԼՄ-ներում տարածել են ակցիայի բանաձևը, որում ասվում է, որ «Ժողովրդական շարժումը» ռուս զինվորականների ժամանումը համարում է ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:

Այս զինվորականները Ղարաբաղում չեն զբաղվում խաղաղապահությամբ,  նրանք անում են ինչ ուզում են: Այս ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է բանաձևում:

«Ժողովրդական շարժումը» հիմնադրվել է 2019 թվականին ՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովի կողմից: Այս կառույցին անդամակցում են Հասարակական կազմակերպություններ և մի շարք քաղաքական կուսակցություններ:  

Նյութի աղբյուրը՝ armday.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել