Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանը հրաժարվել է ռուսական կործանիչների ձեռքբերումից՝ հօգուտ չինական Chengdu J-10 կործանիչների

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Մոտ մեկ տարի առաջ ռուսական տեղեկատվական ռեսուրսները հայտնում էին այն մասին, որ Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանը պլանավորում է ձեռք բերել ռուսական ժամանակակից մարտական ինքնաթիռների խոշոր խմբաքանակ՝ երկրի պաշտպանունակության բարձրացման և ռազմաօդային ուժերի ավիապարկի մոդեռնիզացման նպատակով:

Այնուամենայնիվ, Avia.pro-ի ձեռքում են հայտնվել տեղեկություններ այն մասին, որ Իրանը դադարել է դիտարկել Ռուսաստանին՝ որպես իր ռազմաօդային ուժերի համար կործանիչների գլխավոր մատակարարի, քանի որ ընտրություն է կատարել հօգուտ չինական մարտական Chengdu J-10 ինքնաթիռների:

Տվյալ պահին հայտնի է Իրանի ու Չինաստանի միջև 36 չինական մարտական ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ համաձայնության մասին:

Թե ինչի հետ է կապված ռուսական կործանիչներից հրաժարվելը, հայտնի չէ, սակայն, ըստ ամենայնի, ռուսական և իրանական կողմերը համաձայնության չեն եկել կործանիչների գնի շուրջ:

Նյութի աղբյուրը՝ 168.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել