Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Աջակցություն արցախցիներին. մսխվող ռեսուրսնե՞ր, թե՞ օգնություն թիրախային խմբերին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Անժելա Տեր-Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել արցախցիներին տրամադրվող օգնությանը և թե ովքեր են դրանից օգտվում.

Ես իրավունք չունեմ վիրավորելու մարդկանց,բայց խախտում կանեմ ու պատրաստ եմ խոսել փաստերով․․․

Հերի՛ք է, ամոթ է ժողովուրդ․․․հասկացանք, բայց մեր ցավը թողած եկել նստել դառել ենք օգնություն տվող, որոշներն էլ դարձել են «Մեծապատիվ Մուրացկանները»․․․

Ես ոչ մի կազմակերպության , ոչ մի ընկերության հետ չեմ համագործակցելու , եթե մեկ էլ ասեն,որ աջակցություն են բերում «արցախցիների» համար։ Կամ թող տվյալ կազմակերպությունը գա կարգին «ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» իրականացնի, կամ էլ եթե հնարավոր չէ, ես ցույց տամ իրական կարիքավորին, հաշմանդամություն ունեցող անձին,ով իրականում ի վիճակի չէ աշխատելու, երեխային ,որ կարիքը ունի․․․Դե հերիք է ․․․եկել ունևորներին օգնություն ենք տալիս, որովհետև ունեն 070․․․ունեն և աչքդ են կոխում, պետական աջակցություններից նույնպես օգտվել են ՝ անտեղի, մարդիկ ապրում են մեր բնակավայրում,ավելին՝ աշխատում են մեր բնակավայրում, բայց գալիս ու կոկրդս ճղում են,որ «արցախցի եմ» ․․․արցախցի չես՝ մուրացկան ես։

Հարգելի աջակցող օղակներ, շնչերով մի՛ հաշվեք, ունեցվածքով հաշվեք, ուղղակի ցուցակ մի՛ արեք, իրական մտեք,ստուգեք հետո որոշեք տալ թե չտալ․․․Էդքան ռեսուրս եք ծախսում, որ մարդկանց սարքեք անբա՞ն,որ մոռանան աշխատանքը, կին և տղամարդ սպասեն , թե երբ է լրանալու իրենց 14-րդ օրը,որ գան օգնություն ստանա՞ն։ Մարդկանց առաջարկում ես փոքրիկ աշխատանք, այգում աշխատանք, ձեռներեցություն, սկսում են գլուխները քորել , մտածում են ու չեն ուզում աշխատել․․․առաջարկում ես օրական 10․000 ՀՀ դրամով աշխատանք, ասում են «կարողա գիտես ես էլ համբալ եմ, էն կողմից տեսնեն ինչ կասեն», բայց նույն մարդը պատրաստ է տղամարդ տեղով գալ ու հաստ վիզը կախել ու հերթում սպասել ,որ սնունդ ստանա․ խի հենա բերում են ձրի․․․

Մեկ-մեկ էլ լսում ես,որ բիզնես են անում, վաճառում են տրված աջակցությունները ։ Նպաստ ստանալու պատմության նման․անասունը վաճառում են,որ նպաստ ստանան, կամ էլ գրանցում են մեկ ուրիշի վրա,որ լավ օգտվեն․ սա դե ուրիշ թեմա է, սրան էլ մի օր կանդրադառնանք։ Մեզ տեղն է , դեռ քիչ է․

Պահ էր ու կար իրական աջակցության կարիքը, շնորհակալ եմ բոլոր աջակիցներից , բայց հերիք է հերիք․ արդեն չենք օգնում,արդեն վնասում ենք ինքներս մեզ։Երբ, որ բացատրում եմ,որ գիտեք ձեր չափորոշիչները այդքան էլ արդյունավետ չեն, ձեր չափորոշիչներով անձանց ընտանիքների եթե մենք օգնենք , սխալ կանենք, ունեցվածքի տեր, իր սեփական տունը վերադարձած,աննասունների թիվը էլ չասեմ․․․նրանց աջակցել․․․խելքին մոտ չէ , չէ հիմմարություն է․

Եկեք վերջապես ներդրում անենք, մարդկանց մոտ ձեռներեցություն զարգացնենք, եկեք ներդում անենք գյուղատնտեսության մեջ մարդկանց սովորեցնենք աշխատել ու վաստակել ․․․

Վաղվանից սկսած թող չնեղանան ինձնից իբրև տեղահանվածները։ Իրական տեղահանվածներին տեսել ենք ու կիսել ցավը, տառապանքը, աջակցել ու նրանց կողքին կանգնել ենք, բայց այ հիմաաա, հիմա մենք չենք աշխատում, մենք սատկացնում ենք մեզ,առանց այդ էլ․․․․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել