Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիս-Կապան ճանապարհն ու «անվտանգ» Սիւնիքը. Ալեքսանդր Քանանեան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Մտավորական, քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լեռնահայաստանի 100-ամյակի առթիվ Ազգային մշակոյթի խորհրդի և Իրական դպրոցի համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար Կապան մեկնելու ճանապարհին հայկական, ռուսական և ադրբեջանական զինված ուժերի ներկայությանը: Նա գրել է.

ԳՈՐԻՍ֊ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ «ԱՆՎՏԱՆԳ» ՍԻՒՆԻՔԸ

Նախագրութիւն․ ինձ հայրենասիրութեան դաս տալ յանդգնողներին կամ տարատեսակ «գաղտնիքներ» բացայայտելու մէջ մեղադրողներին տեղում արգելափակելու եմ։ Աղբի տեղն աղբամանում է, իսկ ոչինչ չհասկացող դեբիլների հետ գլուխ դնելու անհրաժեշտութիւն վաղուց չկայ․․․․

Եւ այսպէս․

Ապրիլի 26-28֊ին Իրական դպրոցի սաների, պատասխանատուների եւ գործընկերների հետ գնացել ենք Կապան՝ Լեռնահայաստանի հռչակման 100-ամեակը նշելու։ Հանդիսութիւնն ինքնին շատ ոգեշնչող էր․ Իրական դպրոցն ամենայուսահատ իսկ իրավիճակում ոգեշնչելու կարողութեամբ է աւժտուած։

Գորիսից 7-8 կմ հարաւ՝ ՌԴ ФСБ֊ի մասնաճեւղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զաւրքերի իւրաւրինակ սահմանային անցակէտ է։ Շատ չեն «քրքրում»։ Անցակէտն, իհարկէ, կարող էին կանգնեցնել Գորիս֊Կապան ճանապարհի յայտնի «քարէ դարպասից» մի քանի հարեւր մետր ներքեւ՝ ՀԽՍՀ նախկին վարչական սահմանին․․․ Ինչո՞ւ չեն արել։ Քանի որ «խաղի»՝ այսինքն Հայաստանի յետցեղասպանական երկրորդ մասնատման գործարքի մէջ են մտնում ռուսները․․․ Նրանք այդտեղ իրենց դրաւշը տնկած՝ մեկ֊երկու մեքենայով կանգնած են՝ երթեւեկելի ճանապարհի կէսը փակած։

Այնուհետեւ սկսուում է «Ադրբեջանը»՝ նախ հանրայայտ «Բարի գալուստ Ադրբեջան», ապա՝ Eyvazlı գեւղի ցուցանակները։ Հայ սահմանապահները մեր 6 խոշոր եւ 4 փոքր ուղեւորատար մեքենաներից բաղկացած շարասիւնը բնականաբար չեն ուղեկցում, ռուսը՝ նոյնպէս։ Երթեւեկող մարդկանց անվտանգութիւնը երաշխաւորուած է բացառապէս Բաքուի այժմէական «բարեացակամութեամբ»։ Ճանապարհից արեւմուտք ընկած բարձունքի վրայ ծածանուում է կիսալուսինը․․․ Որոտան գեւղը մտնելուց յետոյ յաջորդ 10 կմ անցնում ենք համեմատաբար «ապահով»՝ նոր «միջպետական սահմանը» ոլորապտոյտ ճանապարհից «ահագին»՝ 300-500 մ հեռու է։

Բարձրացող ոլորանների աւարտին՝ ճանապարհից 40-50 մ հեռաւորութեամբ գտնուող բարձունքում կառուցուում է ադրբեջանական բանակի մի մեծ յենակէտ։ Դիմացը՝ հայկական տարածքում՝ ճանապարհի հարեւանութեամբ ոչ ոք չկայ՝ ո՛չ հայ, ո՛չ էլ ռուս․․․ Այնուհետեւ՝ 18 կմ ճանապարհահատուածի ասֆալտապատ ժապաւէնը համընկնում է նախկին խորհրդային վարչական սահմանի հետ։ Ասֆալտից ճամփեզրի վրայ ոտք դնողը կրկին յայտնուում է «Ադրբեջանում»։ Մինչեւ Դաւիթ Բեկ գեւղի խաչմերուկը հայերը հազիւ մի երկու տեղ են երեւում՝ ընդամէնը մասնատուած Շուռնուխում եւ յարակից տարածքում։ Դաւիթ բեկ գեւղի խաչմերուկին մի քանի կմ չհասած՝ կրկին ադրբեջանական բանակի յենակէտ է կառուցուում՝ ճանապարհից ընդամէնը 15-20 մ հեռու։ Դիմացը՝ ասֆալտին՝ մի ռուսական մեքենայ, որը մեր անցնելու պահին դատարկ էր․ վարորդն ու ընկերը հաւանաբար ծառերի հովի տակ հանգստանում էին․․․ Խիտ անտառային տեղանքով անցնող այս 18 կմ ճանապարհահատուածը համարեա ամբողջովին անպաշտպան է․ թուրքերն ում կուզենան՝ երբ կուզենան՝ կը գերեվարեն․․․ Ոչ մի ուղեկցում չկայ․․․ Անցնող հայերի կեանքն ու անվտանգութիւնը բացառապէս թուրքի «գթասիրտ» հայեցողութեան է յանձնուած։ Վա՜յ, ներողութի՛ւն․․․ Ուղեկցող ռուսական մեքենայ տեսել ենք Շուռնուխ ֊ Դաւիթ Բեկ հատուածում։ Ուղեկցուողը՝ Ադրբեջանի համարանիշներով մի մեքենայ էր․․․ Ադրբեջանցի թուրքը հայ չէ, նրա կեանքն արժեքաւոր է․․․

Դաւիթ Բեկի խաչմերուկում մեզ դիմաւորում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զաւրքերի սահմանակէտը․․․ Լաւ զննում են, յանկարծ թուրք֊մուրք Կապան չմտնի․․․ Ի՜նչ մտահոգութիւն․․․ Ուղղակի, չենք մոռանում, որ նոր 18 կմ ձգուող նոր «սահմանագիծը» համարեա ամէն տեղ բաց է․․․ Ադրբեջանցիները որ կամենան՝ հարեւրներով կը ներթափանցեն եւ նրանց ոչ ոք չի նկատի։ Նոր սահմանակէտի հարեւանութեամբ լրիւ «Ռուսաստան» վիճակ է՝ դրաւշները, մեքենաները, հեռուում՝ անհասկանալի անձնակազմը․․․

Յետգրութիւն․

Ա․ Վերադարձին՝ Գորիսի «սահմանակէտում» հայ սահմանապահներից հարցնում ենք․ մաւտայքում ո՞րտեղ յարմար տեղ կայ, որ Նժդեհի պատկերով մեծ պաստառն ամրացնենք։ Ասում են․ չէք կարող․ մարզպետարանից թոյղտուութիւն է հարկաւոր։ Մենք բնականաբար արհամարհում ենք մարզպետարանը եւ ճամփեզրի յարմար ամրապատին Նժդեհի պատկերն ամրացնում։

Բ․ Գորիսից Երեւան գալիս հանդիպել ենք մեկ այղ՝ սոսկալի տեսարանի․ ՊԲ բեռնատարների քանակը չեմ նշելու, իմաստ չկայ։ Ռուսն ու թուրքը՝ Շուշիից եւ Աղդամից ամէն շարժն արձանագրում եւ վերահսկում են։ Այս՝ Գորիսից Եղեգնաձոր ցիր ու ցան ձգուած շարասիւնն Արցախից դուրս էր հանում մեր ռազմական տեխնիկայի մնացորդները․․․ Վերջին իսկ յիմարին պէտք է պարզ լինի, որ այդ տեխնիկան յետ չի գնալու․․․ ՀՀ Զինուած Ուժերն ու ՀՀ ԶՈՒ Արցախեան կորպուսը պէտք է դեգրադացուեն սահմանափակ մարդաքանակով՝ սոսկ ինքնաձիգերով զինուած եւ մի քանի «БТР-БМП» ունեցող ռուսական ռազմակայանի կցորդ մսացուների կարգավիճակին․․․

Գ․ Ազգային վերածնունդն ու Հայոց ինքնիշխան պետականութիւնը, թող ուշ, բայց անպայման յառնելու են։ «Երրորդ Հանրապետութեան» հակապետական կոյտի բոլոր «այրերը»՝ Տէր֊Պետրոսեանի բուծած քոչարեաններն ու սերժները, բակոներն ու արայիկները, նիկոլներն ու ալէնները կը կրեն իրենց պատմական անջնջելի դատապարտութիւնն ու նզովքը։ Բայց ճակատագրի դաժան ու տարաբախտ դասաւորութեամբ յաւերժ եւ անանց անէծքի անշէջ հրկիզող խարանը կրելու է Հայրենիքի մեծագոյն մատնագիրը ստորագրած՝ անգաղափար, թշուառ, մոլագար, քստմնելի դաւաճան նիկոլ փաշինեան յորջորջուած ստորածնունդ վիժուածքը՝ հանդերձ ամենայն ընկերաւք իւրովք․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել