Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինչո՞ւ են գերտերություններն իրականացնում տարհանման վարժանքներ. Քննարկում ՖԲ֊ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

Factor.am-ում հրապարակվել էր Տաթև Ֆռանգյանի հոդվածը՝ «Ստամբուլում նախապատրաստվում են հնարավոր հզոր երկրաշարժի․ քաղաքի տարհանման պլան է մշակվել» վերտառությամբ, որը մեջբերում ենք ստորև:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության նախապատրաստած պլանի համաձայն՝ հատուկ տարհանող ծովային նավեր կտեղակայվեն Ստամբուլում, Մարմարի ծովում ակնկալվող հնարավոր խոշոր տարերային աղետի դեպքում տուժածներին տարհանելու համար, գրում է EurAsia Daily-ն։

16 միլոն բնակչություն ունեցող Թուրքիայի ամենախոշոր քաղաքի համար ծրագիրը կազմվել է ՆԳՆ-ի, Ստամբուլի նահանգապետի աշխատակազմի, Թուրքիայի կառավարությանը կից գործող արտակարգ իրավիճակների հետևանքները չեզոքացնող վարչության հետ համագործակցությամբ։

Ծրագրով առաջարկվում է չորս տարհանման ուղի ՝ ներառյալ ծովային, օդային, ցամաքային և երկաթուղային, 7,5 բալ և ավելի երկրաշարժի դեպքում:

«Ստամբուլում կա 23 տարհանման կենտրոն: Նախ, մենք մարդկանց կհավաքենք այս կենտրոններում։ Որպես երկրորդ քայլ ՝ մենք Ստամբուլից մարդկանց կտեղափոխենք «աջակցող քաղաքներ»՝ օգտագործելով տրանսպորտային բոլոր միջոցները», – թուրքական TRT պետական հեռուստաընկերության եթերում հայտնել է Թուրքիայի ժանդարմերիայի գնդապետ Մեթին Գյունալը: 

«Հայկական Լեռնաշխարհ եւ հարեւաններ» Ֆեյսբուքյան խմբում օգտատեր Կարեն Ավագյանը գրում է՝ «սա պատերազմական վարժանքի ավելի է նման ։ 23 էվակուացիոն կենտրոններ և այլն։

Այս տաք, միջերկրածովյան կլիմայով ու բաց տարածքներ ունեցող քաղաքում բացօթյա վրանային ճամբարներ ստեղծելն է ամենահեշտ տարբերակը՝ ինչու՞ էվակուացիա, իրականում դեպի ու՞ր»։
Իսկ այս պնդմանն ի պատասխան օգտատեր Քրիստինա Գրիգորյանը գրել է, որ նույն բանը Ռուսաստանում են անում: «Արդեն 1 ամիս ա տարբեր քաղաքներում պարբերաբար էվակուացնում են դպրոցներ, մանկապարտեզներ և այլն: Ինչ-որ բան ա սպասվում»,- եզրակացրել է նա:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել