Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սյունիքից է լինելու մեր փրկության սկիզբը. Ալվինա Աղաբաբյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Անդրադառնալով Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին՝ Ալվինա Աղաբաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը` 1921-ի ապրիլի 27-ին, Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը պաշտոնապես կոչեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ Սպարապետ Նժդեհը դարձավ նորաստեղծ պետական միավորի վարչապետ։ Մայրաքաղաք հռչակվեց Գորիսը, ընդունվեց հանրապետության պաշտոնական օրհներգը, դրոշը՝ հայկական եռագույնը, և զինանշանը:

Հետհայաց նայելով մեր պատմության` արձանագրենք մի պարզ ճշմարտություն. Սյունիքն ու Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից միակն են եղել, որ մեր պատմության ողջ ընթացքում և ընդհուպ մինչև 20-րդ դարը հայոց պետականության կրողն են եղել՝ ի դեմս իշխանական տների ու մելիքությունների։ Ասել է թե՝ Սյունիքում և Արցախում եղել է էլիտա, որը մարմնավորել է ազգայինը, պատմական հիշողությունը և պետականության գաղափարը։

Ու չնայած վերջին հարյուրամյակում մեր մելիքներն ու մելիքությունները որպես այդպիսին էլ չկան, բայց պատմական հիշողությունը, ազգայինի ու պետականության գաղափարը շատ խորը դաջված են մնացել սյունեցի ու արցախցի լեռնցիների սրտում և ենթագիտակցության մեջ։ Դա էր, որ ծնունդ տվեց Լեռնահայաստանին ու փրկեց Զանգեզուր-Սյունիքը, դա էր, որ 90-ականներին հնարավոր դարձրեց Արցախի ազատագրումը․․․

Պատմությունը զարմանալիորեն կրկնվելու հակում ունի, հատկապես երբ դրանից դասեր չես քաղում։ Այսօր գրեթե անշեղորեն կրկնվում է 100 տարի առաջվա մեր պատմությունը՝ պատերազմ թուրքի հետ, պարտություն, պետականության և Արցախի կորուստ․․․

ԲԱՅՑ։

100 տարի առաջ Սյունիքը չընկավ։ Սյունիքը չընկավ նաև այսօր։

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Սյունիքից է լինելու մեր փրկության սկիզբը, որովհետև էս պահին փաստացի Սյունիքում է ամբարված ազգայինի, ազգային արժանապատվության ու ազգային պետականության գաղափարի էն ներուժը, որը մեզ բոլորիս ստիպելու է ոտքի կանգնել, մեջքներս ուղղել, մաքրել մեր Հայրենիքն աղբից ու կառուցել ազգային, կենսունակ, հզոր պետություն, որը վստահ գնալու է իր երազանքների հետևից․․․

Նկարում` Լեռնահայաստանի զինանշանն է

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել