Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Շուռնուխցիներին զենք է անհրաժեշտ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Շուռնուխի բնակիչ Գրիգոր Դարբինյանը 5 TV Channel-ում հրապարակված մենախոսության մեջ անդրադառնում է Շուռնուխի բնակիչների ապահովության խնդրին: Նա ասում է. «…Երեխաս էն օրը ճանապարհն անցել ա, որ գնա գառը բերի, թուրքերը էնտեղից դուրս են դառել , որ գան, երեխուս բռնեն- տանեն:

Ասում ենք՝ զենք տվեք գոնե, որ քոլի տակից թուրքը դուրս գա , երեխուս որ տանի, չկրակե՞մ գոնե, յանի ծնողը տեսնի իր երեխային թուրքը տանի՞…։

Առավոտը լույսը բացվում ա, երեխաս տեսնում ա, ես տեսնում եմ, հեն է՝ թուրքը… Ի՞նչ անեմ:

Թող գան երեխայիս սպանեն , նոր երկու ամիս հետո բերեն, ասեն՝ Գոքոր ջա՛, քեզ ցավակցում ենք, վերցրու՛ զենքը, քեզ ապահո՛վ զգա։ Ինչի՞ն ապահով զգամ։

Թուրքը գալիս ա, հասնում ասֆալտին կողքը… Երեխաս, կողքիս կանգնած, առանց զենք, ինքը՝ աֆտոմատը գցած, կասկան դրած , բռոնիժիլետը հագին: Ես ու երեխաս էլ, մի հատ քոլի փայտ վերցրած, կողքին կանգած, ոչխարներիս կողքին։ Ես ապահո՞վ եմ , մի բան ցույց տուր, որ ես դրանից ապահով եմ, անվտանգ եմ։ Մինչև հիմա, ես ոչ մի տեղ ոչ բողոքած եմ, ոչ էլ ասած եմ ոչ մի բան, բայց արդեն բաժակը լցվել ա, թափվում ա»։

Մանրամասները՝ կից տեսանյութում.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել