Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Ֆորմուլա Գորիս» կոնֆերանսը՝ Սյունիքի մարզի և Արցախի բնակիչներին ուժեղացնելու միջոց. Տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

TCF ընկերությունների խմբի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվել էր Formula Goris երկօրյա թվային կոնֆերանսը ապրիլի 2-3-ին: Կոնֆերանսը միտված էր ուժեղացնել Սյունիքի մարզի և Արցախի բնակիչներին Թվային մարքեթինգի և Տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներով:

Repat Riarch-ի կողմից պատրաստված վիդեոռեպորտաժում TCF-ի համահիմնադիր և կառավարման խորհրդի անգամ Գևորգ Պողոսյանը, անդրադառնալով Գորիսի՝ որպես կոնֆերանսի անցկացման վայր ընտրության հարցին, ասում է. «Էդ միտքն էինք ուզում անպայման տեղ հասցնեինք, որ միջազգային շուկայում, համաշխարհային շուկայում գործ անելու համար Հայաստանի ցանկացած կետում, ցանկացած գյուղում կարող ես նստես, կոպյուտերը բացես ու սկսես գործել: Արտագաղթի դեմը առնելու ինչ-որ գաղափար է էս, որ մարդիկ հասկանան, որ իրանց պետք չի լավագույն արդյունքների համար լքել իրանց բնակավայրերը, համ ՀՀ վիճակը ավելի լավացնելու, էս տնտեսական պատերազմի մեջ հավելյալ հաղթանակներ, կամ առհասարակ հաղթանակներ ունենալու համար է պետք էս մեսիջը, էս միտքը տեղ հասցնել:

Ու հասկացանք, որ էսօրվա դրությամբ Սյունիքը ու Արցախը թերևս ամենառիսկային մարզերն են էդ իմաստով, որովհետև էստեղ էդ ռիսկերն ավելի շատ են, ընկճվածությունն է կարող է քիչ ավելի բարձր մակարդակի վրա, չնայած որ շատ-շատ «դուխով» ու պինդ ժողովուրդ են միշտ եղել: Հենց Արցախի ու հենց Սյունիքի ժողովուրդը միշտ առանձնացել են «դուխով»: Ու մենք հասկացանք, որ էդ «դուխի» վրա պետք է համապատասխան գործիքներ ու գիտելիք ավելացնել, ու իրանք լրիվ ուրիշ արդյունքներ կտան հենց իրանց տանը նստած… Էս ընդհանուր առմամբ պատճառն է եղել, թե ինչի ենք որոշել հենց էս ֆորմատով, հենց Գորիսում, հենց Սյունիքում ու հենց Արցախի ու Սյունիքի երիտասարդների համար որոշել էս միջոցառումը կազմակերպել»:

Ստորև ներկայացնում ենք Repat Riarch-ի կողմից պատրաստված վիդեոռեպորտաժը կոնֆերանսի մասին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել