Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ի՞նչ կար Հայքում անցած շաբաթ. Հրանտ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Հրանտ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում առանձնացրել է անցած շաբաթ Հայաստանում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները՝ մարզային կյանքում, բիզնեսում, զբոսաշրջության ոլորտում, կրթական նախաձեռնություններում և այլն: Հրապարակումը ստորև մեջբերում ենք.

Ի՞նչ կար Հայքում անցած շաբաթ․

-> Պնդում են, որ համապետական ծառատունկի շրջանակներում 360K ծառ տնկվեց

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/1085768951933920

Մասնագետների մոտ թերահավատություն կա, որ էսքանը նորմալ ջրվելու ա, բայց տեսնենք:

-> Ծառերի թեմայով ևս մեկ թարմացում․ երկու տարի առաջ Էդգար Մարուքյանը «10000 ընկուզենի» նախաձեռնություն էր սկսել, որ մարդիկ գումար տան, ընկուզենու տնկիներ ստանան ու հետագայում տնկեն գյուղերում (ես էլ եմ մասնակցել 🙂 ): Էս շաբաթ պարզվեց, որ դրա շրջանակներում 5500 շիվ շուտով կտնկվի Լոռու մարզի Վահագնի համայնքում

https://www.facebook.com/edd.marukyan.7/posts/909050396546811

-> Երևանի տրանսպորտի հետ կապված պրոգրես․ վերջապես մեծ ավտոբուսների մատակարարման պայմանագիր կնքվեց, ասում են մինչև տարվա վերջ 161 չինական ավտոբուս պիտի գա․

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/786317088678595

-> Իմ ամենասիրելի Ջերմուկ քաղաքում բարեկարգումներ են նախատեսվում հատկապես տուրիստական ենթակառուցվածքներում

https://www.facebook.com/papikyan.suren/posts/1539768799565316 – ինձ շատ դուր եկավ «Եղնիկի դիտահրապարակի կառուցում» կետը: Էդտեղից լավ տեսարան կբացվի դեպի Ամուլսար: Լավ, չշեղվենք:

-> Մարզերի մասին․ Formula Goris միջոցառման մասին հանդիպած կլինեք ֆեյսբուքում հիացական գրառումներ, էդ թվում ինձնից, բայց նորմալ վիդեոռեպորտաժ վերջապես էս շաբաթ հայտնվեց Repat Riarch-ի կատարմամբ: Եթե չեք մասնակցել, նայեք 🙂

https://www.youtube.com/watch?v=ytyDqupY734

-> Սիներջի ընկերությունը էս շաբաթ հայտարարեց Վանաձորում մասնաճյուղ բացելու մասին (!) https://www.facebook.com/…/a.92222910…/3997743890285825/

-> Մարզային քաղաքներում զբաղմունքների բազմազանություն ապահովելու տեսակետից հետաքրքիր ա քայլարշավների մշակույթի տարածումը: Անցած տարի ArmGeo-ն հայտարարեց ArmGeo Լոռի նախաձեռնության մասին, որը գործում ա վերոհիշյալ Վանաձորում: Նույն անցած տարի Շիրակում ես մասնակցեցի տեղում կազմակերպված սիրուն արշավի: Էսօր տեսա, որ Գորիսում ա փորձ արվում նման ավանդույթ ձևավորելու

https://www.facebook.com/arturkhojabaghyan/posts/3843869298996085

-> Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում (aka Զինվորի տանը) բացվեց պրոթեզարան, այդ թվում նաև Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին

https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/posts/3841416622572179

https://www.facebook.com/haykuhi.minasyan.9/posts/4225065134225220

-> Ասոցիացիաների կյանքից․ Մանթաշով գործարարների միությունը հայտարարեց տնտեսական լրագրության վերաբերյալ սեմինարների շարք․

https://www.facebook.com/events/510246073479643/ Սա փայլուն օրինակ ա, որ մասնագիտական համայնքը կոնկրետ ջանքեր ա գործադրում, որ իրենց հետաքրքրող թեմատիկան լրագրողների կողմից ճիշտ լուսաբանվի: Անցած շաբաթ, եթե հիշում եք, Գիտուժն էր կազմակերպել նմանատիպ հանդիպում գիտության մասով: Սա նույնիսկ մի քննարկում չի, շարք ա: Արժի խրախուսել բոլոր լրատվամիջոցներին, որ իրենց ներկայացուցիչներին ուղարկեն:

-> Հայկական բիզնեսները դրսի շուկաներում շարքից․ Berliner Wine Trophy գինիների մրցույթ կա, որտեղ լիքը հայկական գինիներ ոսկե ու արծաթե մեդալներ են ստացել․

https://www.facebook.com/story.php?story_fbid=2802989480014241&id=1661388977507636 Իմ ոչ պրոֆեսիոնալ առաջին հայացքից համեմատաբար հեղինակավոր բան ա

-> էս շաբաթ Մոսկվայում ներկայացվել ա Դարգետ գարեջուրը, ինչի մասին գրում են ռուսները

http://nubo.ru/pavel_egorov/photo/photo675.html Երևի սենց բաներ շատ են լինում, բայց շատ ավելի քիչ են լինում, քան պետք ա, ու մտածում եմ, որ պետք ա լաաավ տարածել, որ բոլոր արտահանողները տեսնեն, սովորեն, չափսոսան նման մարկետինգի վրա ծախսվող գումարները:

-> Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում ա հայկական ընկերություններին միասնական տաղավարով ներկայացնելու ձևաչափը տարբեր երկրներում: Լավ բան ա, համեմատաբար հեշտ արվող ու օգտակար: Կարծիք կա, որ սա նախարարության զբաղվելիքը չի, պիտի outsource արվի, բայց դա այլ հարց ա․

https://www.facebook.com/Hti.Armenia/posts/3740432892749007

-> Krisp-ի տնօրենի հետ հարցազրույց ա հրապարակել Հարավային Կորեայի խոշորագույն բիզնես թերթը․

https://news.mt.co.kr/mtview.php?no=2021042114412944385 Google Translate-ը բավականին թարգմանում ա:

-> Ապրիլի 24-ը կամավոր սկզբունքով աշխատանքային դարձնելու մտքեր են առաջացել որոշ մարդկանց մոտ, լրիվ իրարից անկախ․ https://www.facebook.com/taguhi.mesropyan/posts/2483486171797646 : Կարծիքները տարբեր են, բայց էս տարի արդեն որոշ ընկերություններ աշխատել են ու օրվա հասույթը փոխանցել օրինակ ՈՄԱ-ին․

https://www.facebook.com/esterox.am/videos/2723731417937286/

-> Հայտարարվեց «Հայկական նախագիծ» գիտակրթական նախաձեռնության մասին, որի շրջանակներում Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ զեկուցումներով համաժողով եղավ: Վիդեոները կան․

https://www.facebook.com/armenianproject/

-> ԵՊՀ-ում Կոկա-Կոլայի ֆինանսավորմամբ բացվեց խաղերի ծրագրավորման ինկուբատոր՝ կրթական ծրագրով: Մի քանի ամիս առաջ էր ստորագրվել հուշագիրը: Էս հղումով կարող եք տեսնել խաղային ծրագրավորողների համայնքի տրամադրությունները․

https://www.facebook.com/groups/agda.armenian.game.developers.association/permalink/3964227170329500/ Բավական տպավորիչ երևույթ ա, որ առաջին հայացքից տեխնոլոգիաների հետ կապ չունեցող ընկերությունը նման ներդրում ա անում․ https://itel.am/am/news/12853

-> Էս շաբաթ երկու Արմաթ լաբորատորիա ա բացվել․ Եղվարդում https://www.facebook.com/media/set/… և Կոտայքի մարզի Ակունք գյուղում https://www.facebook.com/media/set/… Խմբակավարների փնտրտուքը շարունակվում ա: Երեկ իմացա, որ արշավական ընկերներիցս մեկն ա դարձել խմբակավար Արցախի Արմաթներից մեկում, խիստ ուրախացրեց

https://www.facebook.com/ArtsrunArshakyan/posts/3863986990384053

-> Լավ հայերեն բովանդակության մասով․ Դավիթ Բաղդասարյանի MARS podcast-ում էս շաբաթ Հայկ Մարտիրոսյանի հետ խոսեցին հրթիռաշինության ու արբանյակների մասին: Նախատեսում են սեպտեմբերից հրթիռաշինության խմբակներ բացել Հայաստանում․

https://www.youtube.com/watch?v=6TYiDqvi99g

-> BANA-ն սկսել ա հարցազրույցների շարք «ավելին քան բիզնես» խորագրով: Առաջինը Գևորգ Սաֆարյանի հետ ա․

https://www.youtube.com/watch?v=FLs7Tdl2Ud8

-> Արտակ Կոլյանը վիդեո շարք ա սկսել, որտեղ ներկայացնում ա լավ գրքեր: Դեռ չհասկացա՝ միայն ծրագրավորման գրքեր ա ներկայացնելու, թե ոչ միայն, բայց վիդեոյի վերնագրում կա 001, ինչը նշանակում ա, որ շարք ա լինելու․

https://www.youtube.com/watch?v=yK8sxAq2a8s

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել