Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիս քաղաքում անվճար դասընթացների շարք զբոսաշրջության վերաբերյալ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում ս/թ մայիսի 8-հունիսի 17-ը կկազմակերպվի անվճար դասընթացների շարք Սյունիքի մարզում գործող հյուրատների, հյուրանոցների, ռեստորանների մենեջերների/ներկայացուցիչների և այլ հետաքրքրված անձանց համար։ Դասընթացներին մասնակցելու համար պետք է լրացնել այս ձևանմուշը.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfESwUW1lpLPVF6kCWjn6yVkC5J8R7t8nCejfLJ8ndjH3nKUg/viewform
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղեկությունը կուղարկվի միայն առաջին գրանցվածներին։

Դուք կարող եք մասնակցել մի քանի դասընթացի։ Խնդրում ենք թողնել էլեկտրոնային հասցեն դասընթացների մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար։ Տեղերը սահմանափակ են, դասընթացին կմասնակցեն միայն առաջին 20 գրանցվածները։ Ձևանմուշը լրացնելու վերջնաժամկետը ս/թ մայիսի 3-ն է։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է հզորացնել Սյունիքի մարզի քաղհասարակությունը՝ նպաստելով տեղական մակարդակում աղքատության նվազմանը և կայուն զարգացման գործընթացներին։ Ծրագիրն իրականացվում է Գորիս և Կապան համայնքներում։

Ծրագրի շրջանակներում կառուցվել է շուրջ 300 կմ երկարությամբ Լեգենդների արահետ՝ Խնձորեսկից մինչև Խուստուփ, որը նպաստում է հարակից տարածքների գրավչության ու պատմական վայրերի բացահայտմանը, ինչպես նաև զարգացնում այլընտրանքային՝ էկո տուրիզմը՝ հնարավորություն տալով գյուղական համայնքներին տևականորեն օգտվել զբոսաշրջիկների աճող ներհոսքից: 300 կմ Լեգենդների քայլարշավային արահետից որպես հիմնական քայլուղի առանձնացվել է ավելի քան 200 կմ-ը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել