Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թյուրքական միջանցքի բացումը չի կարելի թույլ տալ. Վարուժան Գեղամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի կողմից այսօր սկսված ռազմական գործողություններին Իրաքում և Սյունիքի տարածքում նրա հավանական գործողություններին միջանցք տրամադրելու դեպքում: Նա գրել է.

Մի փոքր շեղեմ տեղեկատվական հիմնական թեմայից (Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության եզրի կիրառման կարևոր փաստից), որը, սակայն, դարձյալ օրվա հիմնական իմաստի հետ ուղիղ շաղկապված է։

Հենց այսօր Թուրքիայի զինված ուժերը սկսել են նոր ռազմական գործողություն Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանների հյուսիսում։ Այդ ռազմագործողություններն ուղղված են քուրդ զինյալների դեմ։ Քարտեզի վրա երևացող Զափ, Մաթին և Ավաշին լեռնային գոտիները այսօր ռազմագործողության հիմնական շրջաններն են։ Իսկ հիմա մտովի պատկերացրեք, որ Հայաստանը Թուրքիային միջանցքներ է տրամադրում Սյունիքի տարածքով։ Իսկ Թուրքիան որոշում է, որ պետք է ապահովել այդ միջանցքների անվտանգությունը սեփական ուժերով, քանի որ… (պատրվակը մտածե՛ք ինքներդ)։ Իրաքը ձեզ օրինակ։

Թյուրքական միջանցքի բացումը չի կարելի թույլ տալ, իսկ Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն, որպեսզի վերակառուցի պաշտպանված ազգային պետությունը։ Հակառակ դեպքում նոր ցեղասպանությունը ժամանակի հարց է։

#սյունիքիսպառնալիքը#սարդարապատ2

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել