Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այլևս երբեք. Ողջ մնալու արվեստ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

ՈՄԱ-Ողջ մնալու արվեստ կազմակերպության համար Ցեղասպանությունը զորեղանալու, ուժեղ լինելու դաս է: Նրանք գտնում են, որ միայն աշխարհից ճանաչում սպասելը թուլության նշան է: Իրենց ֆեյսբուքյան հրապարակման մեջ նրանք նշել են.

1915 թվականին հայ ժողովրդին պատահած բարբարոսությունը մեր չսպիացող հիշողությունն է, որը, սակայն, պիտի դասերից վեհագույնը լինի։ Դաս՝ զորեղանալու, չտկարանալու, ուժեղ ՀԱՅ և ՀԱՅԱՍՏԱՆ լինելու։

Միայն աշխարհից ճանաչում սպասել՝ կնշանակի նստել տեղում, լինել թույլ և բաց՝ վտանգի առաջ։

Իսկ ո՞վ է հայը։ Այդ գիտի պատմությունը։ Եվ այդ չպիտի մոռանանք մենք։

Եվ այնպե՛ս անենք, որ մեզ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ցեղասպանություններ և պատերազմներ չպատահեն։

Որ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ հայը չլինի հալածվող, հայը չլինի թույլ, հայը չլինի հուսահատ։

Շարժվելու, գործելու և առաջինը ինքներս մեզ, հետո՝ աշխարհին ապացուցելու ժամանակն է, որ մենք պատրաստ ենք ազգի համար վճռական պահերին լինել ՊԱՏՐԱՍՏ, ինքնապաշտպանվել և պաշտպանել մեր հողն ու ժողովրդին։

Եկեք առաջինը մենք ինքնե՛րս ճանաչենք մեզ պատահածը, ճանաչենք աշխատանքով, ուժեղ և մարտունակ հասարակություն ունենալով, անդրդվելի ԱԶԳ – ԲԱՆԱԿ և ԵՐԿԻՐ – ԱՄՐՈՑ կառուցելով։

Վաղուց ժամանակն է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել