Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ոստիկանները ճիշտ կանեին ավելի հարգալից վերաբերվեին արժանապատիվ սյունեցուն. Հայկ Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Հայկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ոստիկանության կողմից դաժանաբար բերման ենթարկված Արարատ Աղաբեկյանի՝ պատերազմի օրերին դրսևորած վարքագծին և նրան արժանի վերաբերմունքին: Նա գրել է.

Հատուկ դաժանությամբ բերման ենթարկված թոքաբորբով հիվանդ Արարարտի ( նկարի մեջ ձախից հինգերորդը ), նույն ինքը Աշխարհաբեկի հետ նույն ջոկատից ենք եղել: Ավտոմատ քանդել-հավաքել ու նռնականետի սնարյադ հավաքել-տեղադրելը անձամբ ինքն ա ինձ սովորեցրել..

Պատերազմի ժամանակ մի ժամանց ուներ՝ հենց հրետակոծությունը մի քիչ թեթևանում էր, հրազդանցի Վարդանի հետ վազում էին նեյտռալկա զենք բերելու ( նռնականետ, նռնակներ, ցինկերով փամփուշտ, մի անգամ էլ չգիտեմ որտեղից մի հատ փոքր բարձ բերեցին իմ համար): Իհարկե բոլորս էլ կշտամբում էինք կրակի վտանգի տակ զենք բերելու համար, բայց ապարդյուն…

Չգիտեմ ինչի համար են բերման ենթարկել Աշխարոյին, բայց ոստիկանները ճիշտ կանեին ավելի հարգալից վերաբերվեին պատերազմին մասնակցած ու ռազմի դաշտից ՉՓԱԽԱԾ արժանապատիվ սյունեցուն!!!

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել