Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ․ Ալիև

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը, Ալիևը հավելել է, որ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»:

Բացի այդ, Ալիևը նշել է, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»:

Նյութի աղբյուրը՝ tert.am :

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել