Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մարդկությունը հասկացավ, որ որևէ քաղաքակրթություն ոչնչացնելու համար հարկավոր է երեք քայլ․ Վազգեն Պետրոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Վազգեն Պետրոսյան-ը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի պատմություն և առանձնացրել քաղաքակրթության ոչնչացման հնարավոր տարբերակները։

ՄԻ ԾԱՆՈԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․․․
Չինացիներն իրենց երկիրը պաշտպանելու համար կառուցեցին ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏԸ։
Այդ պարիսպը չկարողացավ չինացիներին պաշտպանել մոնղոլներից և այլ նվաճողներից․․․, քանի որ չինացի պահակները կաշառվում ու բացում էին դարպասները ․․․
Չինացիները հասկացան, որ ՄԱՐԴԸ ավելի կարևոր է, քան պարիսպը, ուստի դարերի ընթացքում սկսեցին սարքել, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒ ԱԶԳԻՆ հավատարիմ ՉԻՆԱՑԻ։
Մարդկությունը հասկացավ, որ որևէ քաղաքակրթություն ոչնչացնելու համար հարկավոր է երեք քայլ․
ա- ոչնչացնել ընտանիքը,
բ- ոչնչացնել կրթությունը,
գ- արժեզրկել սիմվոլները։
Ընտանիքի ոչնչացման համար՝ արժեզրկիր ՄՈՐ դերը ընտանիքում և այնպես արա, որ նա հրաժարվի իր ՄԱՅՐԱԿԱՆ պարտավորություններից։
Կրթությունը ոչնչացնելու համար՝ արժեզրկիր ուսուցիչներին, նվազեցրու նրանց դերն ու հեղինակությունը հասարակության մեջ՝ հասցնելով աշակերտների ծաղրանքի մակարդակին։
Սիմվոլները արժեզրկելու համար, արժեզրկիր մտավորականներին ու գիտնականերին, ոչնչացրու նրանց բարոյապես՝ հասցնելով նրանց մեծությունը կասկածի տակ առնելու եւ խոսքն ու գործը բանի տեղ չդնելու մակարդակին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել