Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այո, 21-րդ դարում կռվում էինք 20-րդ դարի զենքերով, չկարողացանք ճիշտ օգտագործել Հայաստանի ինժեներական ներուժը. Սեդրակ Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի թ․ 1 դպրոցում ևս բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Ծրագրավորման հմտություններ, ռոբոտաշինություն, եռաչափ տպիչով՝ շաղափներով պատկերների նախագծում եւ արտադրություն․ այս ամենը սովորեցնում են Արմաթ լաբորատորիայում և ոչ միայն։ Օրերս  մեղրեցի դպրոցականները հնարավորություն ստացան այս մասնագիտությունների մեջ հմտանալու Մեղրիի թիվ 1 դպրոցում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը փորձեց մեղրեցի դպրոցականներից պարզել, թե արդյո՞ք կողմնորոշվել են մասնագիտության ընտրության հարցում։ Մինչ այդ էլ դպրոցականներն իրենց կարծիքները ասացին, թե ինչու պարտվեցինք արցախյան վերջին պատերազմում։ Դավաճանությունից ու անհամախմբվածությունից բացի, դպրոցականները նշեցին ժամանակակից զենքերի պակասը։ «Այո, 21-րդ դարում կռվում էինք 20-րդ դարի զենքերով, չկարողացանք ճիշտ օգտագործել Հայաստանի ինժեներական ներուժը»,-ասաց Սեդրակ Վարդանյանը։

aravot.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել